Անկանխիկ դրամական միջոցների քարոզ անող Ներսես Երիցյանն իր միջոցները պահում է կանխիկ եղանակով․ Արեգնազ Մանուկյան
«Անկանխիկ գործառնություններն ընդհանրապես վատ բան չէ, քաղաքակիրթ աշխարհը գնում է այդ ուղղությամբ, սակայն հետաքրքիր է, թե, օրինակ, այս նախագիծն այս ամբիոնից ներկայացնող Ներսես Երիցյանն անձնապես իր ֆինանսական միջոցներն ի՞նչ եղանակով է պահում»,-Աժ-ում «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագծի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
Նա նշեց, որ 2020 թ. պաշտոնատար անձանց եկամուտների հայտարարագրում Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ն.Երիցյանի ներկայացրած տվյալներով կանխիկ միջոցները 350 հազար դոլար է, անկանխիկ միջոցները՝ մոտ 20 հազար դոլար։
«Հասկանում եք զավեշտն ինչումն է։ Այսինքն այն մարդը, ով այս ամբիոնից գալիս է, անկանխիկ դրամական միջոցների քարոզ է իրականացնում, իր ֆինանսական միջոցները պահում է կանխիկ։ Փաստորեն, անկանխիկ գործառնությունների ավելի լավ հակաքարոզ պարզապես հնարավոր չէր իրականացնել։ Ինձ նաև հետաքրքիր է պատճառը, թե ինչու է Ներսես Երիցյանը իր ֆինանսական միջոցները պահում կանխիկ եղանակով, արդյո՞ք բանկային համակարգի ներկայացուցիչ լինելով չի վստահում բանկային համակարգին, թե՞ այստեղ այլ հարց կա, օրինակ փողերի լվացման հարցը, ինչպես այս ամբիոնից նշեց ՔՊ-ական պատգամավորից մեկը՝ ավելացնելով, որ կանխիկով գումարի ծագումն հայտնի չի լինում։ Հիմա թե սրանցից որ մեկն է, թող իրենք իրար մեջ պարզեն»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին