Արթուր Վանեցյան. Չպետք է հրաժարվենք միջազգային ատյաններում մեր պարտականությունները կատարելուց
«ԱՄՆ նախատեսված այցի չեղարկման վերաբերյալ ամեն ինչ ասված է տարածած հայտարարության մեջ, այս պահին ու առհասարակ ասելու բան չկա»,-ԱԺ-ում լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Իշխանության հետ ճանապարհ գնալու վերաբերյալ հարցին ի պատասխան Վանեցյանն արձագանքեց. «Ես ԱԺ պատգամավոր եմ, որն ունի լիազորություններ, պարտականություններ ու պատասխանատվություն իր ընտրողի առջև։ Կարծում եմ, ընդդիմության ընտրողների ձայնը պետք է լսելի դարձնել միջազգային հարթակներում»։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ասաց, աջակցում է «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը արտասահմանայան այցերը բոյկոտելու վերաբերյալ։
«Սակայն մենք ունենք մեր դիրքորոշումը։ Պետք է օգտագործենք ցանկացած հնարավորություն այս իշխանությունների գործողությունները, որոնք վնասում են ժողովրդավարությանը, խորհրդարանական մշակույթին, մեր երկրի վարկանիշին, պետք է բարձրաձայնենք ու լսելի դարձնենք միջազգային կառույցների համար»,-ասաց նա։
Վանեցյանը նկատեց, մարդիկ այսօր հարց են տալիս, թե ինչու նախկինում միջազգային կառույցներն ակտիվորեն արձագանքում էին Հայաստանում կատարվող գործընթացներին, խնդիրներին, իսկ այսօր՝ ոչ։
«Ընդդիմությունը պետք է բարձրաձայնի խնդիրների մասին։ Մենք չպետք է չհրաժարվենք միջազգային հարթակներում մեր պարտականություններն ու լիազորությունները կատարելուց»,-ասաց Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյանը չեղարկել է իր աշխատանքային այցն ԱՄՆ
- Դատարանը հետաձգեց Արմեն Գևորգյանի սահմանային տեղաշարժի արգելքը վերացնելու միջնորդության լուծումը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները