Ժիրայր Մարգարյանը տեղափոխվել է Ուկրաինա
1.5 տարի «Արարատում» հանդես գալուց հետո Ժիրայր Մարգարյանը տեղափոխվում է ուկրաինական «Վերես»։ Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը, ակումբների միջև համաձայնություն է ձեռք բերվել ֆուբոլիստի տեղափոխության վերաբերյալ։
24-ամյա ֆուտբոլիստը «Արարատին» էր միացել 2020 թվականի ամռանը։ Նա թիմի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 47 հանդիպման, դարձել է 10 գոլային փոխանցման հեղինակ և նվաճել է Հայաստանի գավաթը։
Ժիրայր Մարգարյանը խոսել է «Արարատի» մամուլի ծառայության հետ և նշել․ «Հպարտ եմ, որ կրել եմ լեգենդար այս ակումբի մարզաշապիկը։ Այստեղ անցկացրած ժամանակահատվածում շատ էին հետաքրքիր ու հիշարժան պահերը։ Ամենից նշանակալին գավաթակիր դառնալն էր»։