Իրանի արտահանումը հասել է ավելի քան 40 մլրդ դոլարի
Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը հայտարարել է, որ երկրի արտահանումը հասել է ավելի քան 40 միլիարդ դոլարի։ Այս մասին գրում է Parstoday.com-ը։
Սեյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինը նշել է. «Իրանական 1399թ. իրականացվել; է 35 միլիարդ դոլարի արտահանում, սակայն ընթացիկ տարվա՝ իրանական 1400թ. վերջին տասը ամիսներին երկրի արտահանումը գերազանցել է 40 միլիարդ դոլարը»:
Ֆաթեմի Ամինը հավելել է. «Կանխատեսվել է, որ մինչև տարեվերջ արտահանման ծավալը կհասնի 45 միլիարդ դոլարի»։
Նրա խոսքով. «Արտահանման խթանումը նշանակում է արտադրության ավելացում և երկրի եկամուտների ավելացում, և հաջորդ տարի մենք տնտեսության բումի ականատես կլինենք»:
Ֆաթեմի Ամինը հավելել է. «Արտահանման ծավալների աճը վկայում է տնտեսական միջավայրի բարելավման մասին»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները