Հայաստանում գրանցվել է «Օմիկրոն» շտամի 7 դեպք
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, համագործակցելով Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-Ռուսական համալսարանի հետ, շարունակում է իրականացնել կորոնավիրուսային հիվանդությունով ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություններ:
Նմուշները վերցվում են ընտրանքային՝ կրկնակի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտներից, կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներից, օդային սահմանով երկիր մուտք գործած դրական ՊՇՌ լաբորատոր հետազոտության պատասխան ունեցող անձանցից:
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ շարունակաբար իրականացվող լաբորատոր հետազոտությունների արդյունքում՝ հետազոտված ևս 7 նմուշում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամը։
«Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը` առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները և պատվաստվել, քանի որ պարբերաբար ի հայտ եկող նոր շտամների՝ մասնավորապես «Օմիկրոնի» համատեքստում, հատկապես կարևորվում են պատվաստումները՝ այդ թվում խթանիչ դեղաչափերով»,- նշում են կենտրոնից։ ։
Հարակից հրապարակումներ`
- Բժիշկը պատմել է, թե ինչպես է «օմիկրոնն» արտահայտվում երեխաների մոտ
- Բժիշկ-մասնագետը խոսել է «օմիկրոն»-ի և այլ շտամների հիմնական տարբերությունների մասին
- Արագ թեստը «Օմիկրոնի» դեպքում չի գործում․ Կամկամիձե
- Կորոնավիրուսով վարակման դեպքերը կտրուկ աճել են. Ռոմելա Աբովյան
- Օմիկրոն շտամի պարագայում շատ ավելի թիրախավորված են երեխաները. Ռոմելլա Աբովյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին