Արամ Վարդևանյանը հույս հայտնեց, որ ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը զսպվածության կոչ կանի Նիկոլ Փաշինյանին
«Այս նախագիծն այն մասին է, որ կարող են լինել քրեական գործեր, հետապնդումներ ցանկացած անձի նկատմամբ, որն անմեղ է, որովհետև չկա հակառակի մասին օրինական ուժի մեջ մտած դատավճիռ»,-Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի և Վահագն Հովակիմյանի հեղինակած նախագծի վերաբերյալ ելույթ ունենալով՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Ընդդիմադիր պատգամավորը բացատրեց, որ նախագծով դատավորներին իրավունք է տրվում որոշում կայացնել, որ մեղադրյալը չի կարող նիստերում ելույթ ունենալ, իր գործերի նյութերին ծանոթանալ կամ նոր փաստաբան ներգրավել:
Վարդևանյանի պնդմամբ՝ նախագծի ձևակերպումներով նման սահմանափակումներ կարող են լինել ամբողջ քրեական հետապնդման ընթացքում:
Շեշտելով, որ եվրոպական փորձում նման մեխանիզմ չկա՝ ընդդիմադիր պատագամավորը նկատեց, որ այնտեղ կա դրա բարեխիճ իրացման մշակույթ, որտեղ դատարանները չեն լինում արմենդանիեալյանական բնույթի:
Վարդևանյանը հիշեցրեց, որ նման նախադեպ Հայաստանում ունեցել են, երբ քրեական գործով քննության ընթացքում դատավորն ուղղակի որոշել է, որ պաշտպանական կողմը չպետք է ելույթ ունենա և հեռացել է խորհրդակցական սենյակ:
«Այն ժամանակ նշվածն ապօրինություն էր համարվում, բայց այս նախագծով այն ապօրինություն չպետք է համարվի»,-հասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը և հավելեց. «Սա իսկապես ժողովրդավարության, մարդու իրավունքների հետ առնչություն չունեցող նախագիծ է և ի տարբերություն Սոմալիի և Կոնգոյի՝ Հայաստանում ժողովրդավարական սկզբունք կա և նման մոտեցումն անթուլատրելի է»:
Նախալգծի համահեղինակ ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը չհամաձայնեց Վարդևանյանի փաստարկների հետ և իր խոսքի վերջում էլ հորդորեց չքաղաքականացնել և չվարկաբեկել դատական համակարգը՝ դատավորներին որակումներ տալով:
«Ես սպասում եմ, որ վաղը պարոն Վլադիմիր Վարդանյանն իր ելույթի հնարավորությունից կօգտվի և ՀՀ պատմության մեջ դատավորների վերաբերյալ ամենախայտառակ, ամենամիջամտող, ամենանվաստացնող գնահատականներ տված պետական պաշտոնյային հորդորելու է, որ նման բան երբեք չկրկնվի և ՀՀ ամենաբարձր պաշտոն զբաղեցնող անձը դատավորների մասին չխոսի «Վնգստացող դատավորներ» ձևակերպմամբ»,-իր ելույթում Վարդանյանին արձագանքեց Արամ Վարդևանյանը և հույս հայտնեց, որ նման հայտարարություն կհնչի՝ ենթադրելով, որ Վլադիմիր Վարդանյանի կոչը ոչ միայն ընդդիմությանն էր վերաբերում, այլ նաև իշխանության ներկայացուցիչներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները