Դատարանը միասին քննարկեց Արմեն Գևորգյանի նախկին ու ներկա պաշտպանների միջնորդությունները
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, առանց քննության թողնելով նիստը հետաձգելու միջնորդությունը, անցավ Արմեն Գևորգյանի նախկին պաշտպան Էրիկ Ալեքսանյանի՝ գործի վարույթը կասեցնելու և ԱԺ պատգամավորի կարգավիճակից բխող հարցի վերաբերյալ ՍԴ դիմելու մասին միջնորդությանը։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից հայտնում են, որ ընթացքում դատարանն անցավ Լուսինե Սահակյանի միջնորդության քննարկմանը, որով նա խնդրում էր ճանաչել Արմեն Գևորգյանի՝ որպես ԵԽԽՎ պատգամավորի անձեռնմխելիությունը։
Լսելով կողմերին՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատական ակտը կհրապարակվի հունվարի 19-ին, ժամը 17։30-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի փաստաբանները միջնորդում են հետաձգել դատական նիստը
- Դատարանը թույլ չտվեց Արմեն Գևորգյանին ներկա գտնվել ԵԽԽՎ նստաշրջանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան