Նիոկոլ Փաշինյանը կարո՞ղ է Ռոբերտ Քոչարյանի պատասխանի բովանդակությամբ նամակ ուղարկել Էրդողանին. Իշխան Սաղաթելյան
ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին, արցախյան խնդրին և ներքաղաքական պայքարին:
Հասարակությունը պետք է տեղեկանա, թե ինչպիսի ծանր, աղետաբեր օրակարգի առաջ է կանգնած մեր երկիրը և ժողովուրդը
«Բոլոր սադրանքները և նախորդ օրվա միջադեպը, որ փորձում են գցել ընդդիմության գրպանը, թե իբր մենք պատրաստ չենք բովանդակային քննարկման, ճիշտ չէ: Առաջինը իրենք պատրաստ չեն, և հաճախ այդ սադրանքները և երեկվա դեպքերը տեղի են ունենում հենց դրա շրջանակներում:
Մենք գտնում ենք, որ խորհրդարանն, իրոք, պետք է բովանդակային մանրամասն քննարկի հայ-թուրքական բանակցությունների ընթացքը և հասարակությունը տեղեկանա, թե ինչպիսի ծանր, աղետաբեր օրակարգի առաջ է կանգնած մեր երկիրը և ժողովուրդը»,- ասաց ԱԺ փոխնախագահը։
Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է Ռոբերտ Քոչարյանի պատասխանի բովանդակությամբ նամակ ուղարկի Էրդողանին
Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը՝ Իշխան »սաղաթելյանը նշեց․
«Սահմանի բացումը և ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունները պետք է նայել ընդհանուր փաթեթի մեջ: Մեր դիրքորոշումն այն է, որ դեմ չենք այդ հարաբերությունների հաստատմանը, բայց խնդիրն այն է, թե ինչի՞ գնով և ինչի՞ հաշվին: Գտնում ենք, որ այս իշխանություններն ի վիճակի չեն պաշտպանելու ՀՀ շահերը՝ նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում: Խորհրդարանական մեծամասնությունն ասում է, որ նախկինում բանակցություններ են եղել Թուրքիայի հետ: Ասեմ, որ նախկինում բանակցություններ միշտ եղել են, նաև՝ Ադրբեջանի հետ, բայց զիջումներ և կորոստներ չենք ունեցել: Թուրքիան նույն Թուրքիան է, բայց Հայաստանը պատերազմից հետո այլևս նույնը չէ:
Հետևաբար, իրենք երկիրը գցում են մի շատ նոր վտանգավոր ցիկլի մեջ և, եթե առաջինի դեպքում իրենց բանակցությունների արդյունքում ունեցանք Արցախի տարածքների մեծ մասի կորուստ, այս պարագայում արդեն Հայաստանի գոյությունն է դրվում հարցականի տակ:
Անկախ նրանից, ՀՅԴ-ն եղել է իշխանության մեջ, թե ընդդիմություն է եղել, իր տեսակետներում երբեք փոփոխություն չի եղել: Դաշնակցությունը գաղափարախոսություն, ծրագիր և կարմիր գծեր ունեցող կուսակցություն է՝ ի տարբերություն իրենց: Իրենք մինչև իշխանության գալը, հիշում եք, թե ինչպես էին արտահայտվում ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի նկատմամբ, բայց իշխանություն դառնալուց հետո փոխեցին իրենց տեսակետը:
Ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանի կողմից գաղտնի բանակցություններ վարելու մասին հնչեցված հայտարարությանը, ապա պարզ, հստակ ասվեց, որ այդ նամակը մամուլով հրապարակվել է: Տարբերությունը կայանում է նրանում, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը կարող է նման բովանդակությամբ նամակ ուղարկել Էրդողանին:
Ֆուտբոլային դիվանագիտության վարելու ժամանակ 15 րոպեում որոշում ենք կայացրել, դրել ենք բոլոր լիազորությունները և դուրս ենք եկել կոալիցիայից, դեմ ենք եղել այդ բանակցություններին:
Մենք 30 տարիների ընթացքում ըմբռնումով ենք մոտեցել Թուրքիայի հետ առանց նախապայմանների բանակցություններ վարելու իշխանությունների մոտեցմանը, նախապայման չենք դրել, որ Թուրքիան Ցեղասպանությունը ճանաչի՝ նոր բանակցություններ տեղի ունենան: Այն մեր կողմից եղել է ըմբռնելի, բայց որևէ զիջում, որևէ նախապայմանի բավարարում մեր կողմից անհանդուրժելի է և կապ չունի, թե ո՞ր իշխանության օրոք կլինի, բայց այսօրվա իրողությունը համեմատել այն ժամանակվա հետ աբսուրդ է:
Արմատական գործողություններ դեռ տեսնելու եք, որևէ բան չի փոխվել և Դաշնակցության, և Սփյուռքի համար այն կարմիր գիծ է: Մենք 70 տարի Սփյուռքում այս գաղափարի՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման համար պայքարել ենք, կյանքեր են դրվել այդ գործի մեջ, զոհաբերություններ են եղել: Չի կարող որևէ իշխանություն գնալ ուրացման ճանապարհով և մենք հանդուրժենք: Այստեղ մենք անզիջում պայքարելու ենք, ձախողելու ենք այս օրակարգը: Այդ ամեն ինչը վիժեցնելու ճանապարհը դիմադրությունն է, որը պետք է անենք»:
Շուշին ու Հադրութը պետք է վերադարձվեն
«Մենք նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ կապված բազմաթիվ անգամ ասել ենք, որ, ըստ էության, այդ փաստաթղթի բոլոր պայմանները, ցավոք սրտի և դժբախտաբար կատարվել են, բացի գերիների վերադարձի կետից: Մենք պետք է ձգտենք նոր եռակողմ, մեր համար նպաստավոր պայմանագրի կամ հայտարարության ստորագրման:
Նախընտարկան շրջանում հստակ ասել էինք, որ գալիս ենք արժանապատվությունը վերականգնելու և արժանապատիվ խաղաղություն հաստատելու: Դաշնակցության անունից ասում եմ, որ երբեք չենք համակերպելու Արցախում ունեցած կորուստների հետ: Ուզում եք դաշնակցության տեսակետը իմանալ՝ ասեմ, այո, Շուշին ու Հադրութը պետք է վերադարձվեն: Շատ հստակ եմ ասում ու շատ ուղիղ եմ ասում: Մենք չենք կարող հրաժարվել մեր պատմական հայրենիքից և անժամանցելի իրավունքից: Ինչպե՞ս… Մենք տեսնում ենք, որ եթե լինի ազգային իշխանություն, վերականգնվի բանակը, հնարավորությունները, ռեսուրսները, այն ամեն ինչը, որ տեղի է ունեցել, ապա կատարվածը դատավճիռ չէ, հայ ժողովրդի և Արցախի վերջը չէ:
Նրանք, ովքեր կասեն, որ Հադութն ու Շուշին Ադրբեջանինն են, նրանք մեր կողմից դավաճան, հայկական պատմական հողերից հրաժարվող մարդիկ են՝ լինեն ընդդիմություն, թե իշխանություն»:
Հարակից հրապարակումներ`
- Աշոտ Մինասյանը դասական իմաստով քաղաքական հետապնդման զոհ է. Վարդևանյան
- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ կառավարության կարմիր գիծը չէ. Գեղամ Մանուկյան
- Արամ Վարդևանյանը հույս հայտնեց, որ ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը զսպվածության կոչ կանի Նիկոլ Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան