Apple Pay-ը այսուհետ հասանելի է Կոնվերս Բանկի հաճախորդներին
Կոնվերս Բանկի հաճախորդներն այսօրվանից կարող են օգտվել վճարման առավել ապահով, անվտանգ և վստահելի գործիքից՝ Apple Pay-ից՝ ազատվելով վճարային քարտն այլ անձի փոխանցելու, վճարային տերմինալների կոճակներին հպվելու ևկանխիկ գումարով վճարումը կատարելու անհրաժեշտությունից:
Apple Pay-ի միջոցով իրականացվող յուրաքանչյուր գործարքի պաշտպանությունն իրականացվում է IPhone-ի նորարարական տեխնոլոգիաների միջոցով: Այն ապահովված է հուսալի պաշտպանությամբ և վավերացվում է Face ID-ով, Touch ID-ով կամ սարքի գաղտնաբառով:
Կոնվերս Բանկից մանրամասնում են, որ անհպում վճարում կատարելու համար բավարար է Apple–ի սարքը մոտեցնել վճարային տերմինալին: Apple Pay-ով վճարումներ կարելի է կատարել խանութ-վաճառասրահներում, առեւտրի ևսպասարկման ցանցում, ինտերնետ խանութներում և այլն:
Apple Pay-ը կարելի է օգտագործել նաև AppleWatch-ի հավելվածներում վճարումների, ինչպես նաևինտերնետ միջավայրում iPhone-ով, iPad-ով և Mac-ով ավելի արագ և հարմարավետ գնումներ կատարելու համար: Օգտահաշիվներ ստեղծելու կամ առաքման և վճարային տեղեկությունները մի քանի անգամ մուտքագրելու անհրաժեշտություն չկա:
Անվտանգությունն ու գաղտնիությունն առանցքային նշանակություն ունեն Apple Pay-ի համար:
Կրեդիտային կամ դեբետային քարտը Apple Pay-ին կցելիս տվյալ քարտի իրական համարը չի պահվում ո՛չ սարքում, ո՛չ էլ Apple-ի սերվերներում: Դրա փոխարեն սարքին տրվում է չկրկնվող թվային քարտի համար, որը գաղտնագրվում և պահվում է այդ սարքի «Անվտանգ տարր» (Secure Element) հավաստագրված չիպի մեջ, որը նախատեսված է վճարային տեղեկատվության անվտանգ պահպանման համար:
Apple Pay-ը կարգավորելը շատ հեշտ է: Բավական է պարզապես մուտք գործել iPhone-ում առկա Wallet հավելվածը, սեղմել «+» նշանին և հետևել ցուցումներին՝ Բանկի կրեդիտային կամ դեբետային քարտը ավելացնելու համար: Քարտը iPhone-ին, Apple Watch-ին, iPad-ին և Mac-ին կցելուց անմիջապես հետո հաճախորդը կարող է սկսել օգտագործել Apple Pay-ը: Հաճախորդները կշարունակեն օգտվել Բանկի կողմից քարտապաններին առաջարկվող բոլոր զեղչերից ու առավելություններից:
Wallet-ում քարտը հնարավոր է նաև ավելացնել Կոնվերս բանկի Մոբայլ բանկ հավելվածից՝ սեղմելով Add to Apple Wallet կոճակը և հետևելով ցուցումներին:
Apple Pay-ի մասին ավելին իմանալու համար այցելեք՝ http://www.apple.com/ru/apple-pay/։
Կոնվերս Բանկի մասին ավելին իմանալու համար այցելեք՝ https://www.conversebank.am/hy/։
Կոնվերս Բանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: 01.10.2021թ դրությամբ, Բանկի ընդհանուր կապիտալը կազմել է մոտ 49 մլրդ դրամ, ակտիվները՝ 369.4 մլրդ դրամ, վարկային պորտֆելը՝ 225 մլրդ դրամ, իսկ պարտավորությունները հաճախորդների նկատմամբ (այդ թվում Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի գծով)՝ 268.7 մլրդ դրամ:
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Անդրանիկ Գրիգորյանը՝ Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ
- Կոնվերս Բանկը Առևտրի ֆինանսավորող լավագույն Բանկն է Հայաստանում՝ ըստ Global Finance-ի
- Կոնվերս բանկ. Մի հաջողության պատմություն. Հարդարելով տրամադրությունը
- Կոնվերս Բանկ. Black Friday-ին՝ նաեւ Cash back-ով
- Կոնվերս բանկ. Համակարգի գլխավոր հարստությունը մարդիկ են
- Ինչպես խուսափել Black Friday-ի «սև» դարձերեսից. Մի քանի խորհուրդ Կոնվերս Բանկից
- Կոնվերս բանկ. Մի հաջողության պատմություն. Երբ գաղափարը դառնում է իրականություն
- Կոնվերս բանկը ներդրել է բիզնես վարկավորման հերթական նոր պրոդուկտը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան