Հայաստան-Թուրքիա գործընթացը չի կարող կայանալ Փաշինյանի օրոք, որովհետև մեկ անգամ կապիտուլյացիա ստորագրածը հա էլ կստորագրի. Մամիջանյան
««Պատիվ ունեմ» խմբակցության մաս կազմող երկու կուսակցություններից ՀՀԿ առաջնորդը եղել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներից մեկի ճարտարապետը, և «Պատիվ ունեմ» խմբակցությունը իրապես առանց նախապայմանների կարգավորման հետ կապված իր կարծիքը բազմիցս հայտնել է»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Նա ընդգծեց, որ այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ Թուրքիայի ամենատարբեր մակարդակի պաշտոնյաների, նախագահ Էրդողանի խոսքերից պարզ է դառնում, որ Թուրքիան գործընթաց է մտնում նախապայմաններով:
Հայկ Մամիջանյանի խոսքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի կարող իրականացվել հայ ժողովրդի մեջքի հետևում, քանի որ ընթացիկ յուրաքանչուր իրադարձության վերաբերյալ տեղեկացվել են հիմնականում Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուից, հետո արդեն ՀՀ ԱԳՆ-ից, իսկ Ստոկհոլմում երկու երկրների ԱԳ նախարարների ոչ ֆորմալ հանդիպման մասին առհասարակ այդպես էլ տեղեկություն չտարածվեց:
«Այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ ի հաշիվ ղարաբաղյան հակամարտության, թեպետ Չավուշօղլուն արդեն իսկ ասել է, որ յուրաքանչյուր քայլը խորհրդակցում, համաձայնեցնում են Ադրբեջանի հետ:
Այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հաշվին, թեպետ արդեն իսկ լսել ենք ԱԳՆ արտահայտությունը:
Այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ՝ արհամարհելով Սփյուռքի կարծիքը, չլսելով և չխորհրդակցելով Սփյուռքի հետ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նա նշեց, որ այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ լռելյայն, կուլ տալով այն բոլոր վայրագություններն ու հանցագործությունները, որոնք Թուրքիան իրականացրել է 44-օրյա պատերազմի ընթացքում և ունի լկտիություն պաշտոնապես դրանք ընդունելու:
«Այս գործընթացը չի կարող տեղի ունենալ ի հաշվի ղարաբաղյան հակամարտության բանակցությունների: Հիշեցնեմ` Ապրիլյան պատերազմից հետո Մինսկի խմբի կողմից, որի անդամ է նաև Թուրքիան, տարածվեց հաղորդագրություն, որտեղ կարևորվում էր ուժի չկիրառման սկզբունքը, իսկ այս պատերազմին Թուրքիան անմիջական մասնակից էր»,- ասաց Հայկ Մամիջանյանը:
Ըստ նրա, այդ գործընթացը անտրամաբանական է սկսել ենթադրաբար հեռացող նախագահի օրոք, քանի որ հաջորդ տարի Թուրքիայում ընտրական տարի է, Էրդողանի վերընտրվելու շանսերը շատ ցածր են, իսկ նա համարվում է պանթուրքիստական նկրտումներով ղեկավար:
«Այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Փաշինյանի օրոք, որովհետև մեկ անգամ կապիտուլյացիա ստորագրածը հա էլ կստորագրի»,- ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Չզարմանաք, որ ինչ-որ մի պահի հենց այս ամբիոնից հայտարարվի՝ ես չեմ լիազորել Ռուբեն Ռուբինյանին. Արթուր Ղազինյան
- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ կառավարության կարմիր գիծը չէ. Գեղամ Մանուկյան
- Պետության կողմից ԱԺ-ն արդյո՞ք լիազորել է Ռուբինյանին ՀՀ անունից բանակցություններ վարել Թուրքիայի հետ. Գեղամ Մանուկյան
- ԱԳՆ. Ռուբինյան-Քըլըչի հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում
- Մոսկվայում ավարտվել են հայ-թուրքական բանակցությունները
- Ռուբինյանը մինչ թուրք բանագնացին հանդիպելը խոսել է Անդրեյ Ռուդենկոյի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան