Նազարբաևը հայտարարել է, որ ներկայումս գտնվում է Ղազախստանի մայրաքաղաքում
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ ինքը ներկայումս թոշակառու է և վաստակած հանգստի մեջ է երկրի մայրաքաղաքում և ոչ մի տեղ այնտեղից չի գնացել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Պատասխանելով ինձ ուղղված բազմաթիվ դիմումներին և ԶԼՄ-ներում հրապարակումների հետ կապված՝ հայտնում եմ, որ 2019 թվականին լիազորությունները փոխանցել եմ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և այդ ժամանակվանից ի վեր թոշակառու եմ։ Իսկ այժմ վաստակած հանգստի մեջ եմ և գտնվում եմ Ղազախստանի մայրաքաղաքում։ Ես ոչ մի տեղ չեմ գնացել», - ասել է նա երեքշաբթի իր համաքաղաքացիներին ուղղված ուղերձում:
Նազարբաևը նաև շնորհակալություն է հայտնել Ղազախստանի ժողովրդին բարեփոխումների և արդիականացման գործընթացին աջակցելու համար, որը նա հետապնդում էր որպես պետության ղեկավար։
Հարակից հրապարակումներ`
- Նազարբաևի մահվան մասին հայտարարությունների հետքերով
- Ալմաթիում Նազարբաևից ոչինչ չի մնացել
- Ժիրինովսկին ենթադրում է՝ Նազարբաևը մահացել է, նրան հուղարկավորել են
- Նազարբարևը Նուր-Սուլթանում է
- Նազարբաևի տապալումը. ինչու՞ ձախողվեց ղազախների Ելբասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան