Նաիրա Զոհրաբյան. Առաջիկա ամիսներին Մարալիկում Սողոմոն Թեհլիրյանի արձանն ապամոնտաժվելու է
«Միջազգային կառույցները այս գլոբալ խաղի մի մասն են։ Այսօր Հայաստանում իշխանության է մեկը, ով հարմար է աշխարհքաղաքական բոլոր կենտրոններին՝ Ռուսաստան, Արևմուտք, եվրոպական կառույցներ, բրիտաական շահեր և այլն։ Այսինք, եվրոպական կառույցներ կոչվածը լղոզված մի միֆ է, որը սպասարկում են աշխարհքաղաքական շահեր»,-«Մամուլը մամլիչի տակ. զսպաշապիկ խոսքի ազատությանը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ խորհրդարանական պատվիրակության նախկին անդամ Նաիրա Զոհրաբյանը։
Նա նշեվ, Հայաստանում բացահայտ կերպով խախտվում, է խոսքի ազատությունը, սակայն այդ կառույցները, չնայած իրազեկումներին, ահազանգերին, լուռ են։
«Ես երեք օրը մեկ Ֆեյբսուքից ստանում են նախազգուշացում, որ ես իրավունք չունեմ նման բաներ գրել։ Ես եվրոպացի իմ գործընկերներից ունեմ ստույգ տեղեկատվություն, պնդում եմ, պատրաստ եմ ցանկացածի հետ գրած գալ, որ առաջիկա ամիսներին Մարալիկում Սողոմոն Թեհլիրյանի արձանն ապամոնտաժվելու է։ Ես փորձեցի մտահոգություններս ֆեյսբուքի միջոցով բարձրաձայնեմ, կես ժամ հետո ինձ եկավ նախազգուշացում, գրառումս փակվեց»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ Սողոմոն Թեհլիրյանը հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ է, հայ վրիժառու, Հայոց ցեղասպանության վերապրող։
1921 թվականին Թեհլիրյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում նա գնդակահարել է Թալեաթին և ձերբակալվել։ Սակայն 1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչել նրան։
Հարակից հրապարակումներ`
- Արմինե Օհանյան. Նիկոլ Փաշինյանը մամուլի ատելության հարցում նախկիներից առաջ է անցել
- Սաթիկ Սեյրանյան. Հողաթափերով իշխանության են եկել ու հիմա ինչ ունեցվածքի տեր են, ո՞ւր են հակակոռուպցիոն մարմինները
- Սաթիկ Սեյրանյան. Այս իշխանությունը դասակարգային պայքար է սկսել մամուլի դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան