Քաղաքական 13:27 18/01/2022 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Ու երբ մի օր գա նոր աղետը, Նիկոլը հանգիստ կասի՝ «բայց Ալիևը պարզ ասում էր»

Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրում է.

«Վերջին աղետից մինչև հաջորդը Հայաստանն ապրում է ինքնահոսով։ Կա Նիկոլ՝ ինքն իր համար, իր անձնական հեռանկարի խնդիրներով զբաղված, կա պատահական մարդկանցից կազմված, ինքն իր համար կառավարություն, որը մեծ հաշվով ոչ մի բան չի անում, կա ինքն իր համար ՔՊ մեծամասնություն՝ կազմված տարբեր տեսակներից՝ քացի տվող, ավելի սոլիդ, շփոթված, կասկածը մեջը, հստակ շահ հետապնդող և այլն։ Բայց, մեծ հաշվով, դա բովանդակային մեծամասնություն չէ։

Կա ընդդիմություն՝ ինքն իր համար, ֆորմալ առումով՝ երկու դաշինքից, բայց իրականում բազմաթիվ «ենթաշտամերով», յուրաքանչյուրն իր հաշվարկով, շահով, հարաբերություններով։
Կա ինքն իր համար բանագնաց, որը պետք է բանակցի Թուրքիայի հետ՝ Հայաստանի ու ողջ հայ ժողովրդի պատմության անունից, ու հանդես է գալիս հայաթի ջահելի վարքագծով։ Ու սա ոչ թե մտահոգություն, այլ ավելի պարզ՝ անգամ վախ չի առաջացնում հայ հասարակության մեջ։

Կա օրենքի նախագիծ՝ առձեռն շրջանառության մասին, որը վերաբերելու է բոլորին, բայց այն ինքն իր համար է քննարկվում։ Եվ երբ մեծահարուստ պատգամավորը պաշտպանում է այն, հասարակության լայն շերտերի կողմից չկա ոչ մի հակազդում, որ Հայաստանում մեծ մասն ապրում է Մոսկվայից Վլադիվոստոկ բորդյուր սարքելու կամ շինարարությունից առձեռն եկող կամ Գլենդելից ուղարկվող կանխիկ փողերով։ Ոչ ոք չի ասում նաև, որ գովերգվող վարկային պորտֆելում ահռելի տեղ են զբաղեցնում սպառողական  վարկերը, որոնք լուրջ ռիսկ են թե´ բանկերի, թե´ ողջ տնտեսության համար։

Կա ինքն իր համար ՏԻՄ ընտրություն, որին ԱԺ տիտղոսային ընդդիմությունը չի մասնակցում։ Փոխարենը մասնակցում են տեղական էլիտաները։ Սա մի առանձին աբսուրդ է, բայց ավելի մեծ աբսուրդ է, որ նրանք հաղթում են իշխող ուժին։ Եվ անմիջապես ինքն իր համար գործող իրավապահ համակարգը սկսում է նրանց վրա քրեական գործել հարուցել ու բանտարկել։ Ինքն իր համար ապրող Նիկոլն էլ իր պարտված թիմակիցներին նշանակում է համայնքապետեր։

Ու այս պայմաններում, ինքն իր համար գյուղապետը, որը երկու օր առաջ ընդդիմադիր էր, մեկ էլ դառնում է ՔՊ-ական։

Կան նաև ինքն իր համար Աննա Դանիբեկյան, որն ունի պոդիում դուրս գալու ֆիքսված օրեր՝ ամեն երեքշաբթի։ Այդ դատը ոչ մեկին պետք չէ, ոչ մեկին հետաքրքիր չէ, ակնհայտորեն՝ նույնիսկ Նիկոլին ու Սիլվային, բայց շարունակվում է։

Մենք սրընթաց կորցնում ենք ամբողջական պետության և ամբողջական հասարակության հատկանիշները։ Եթե Թուրքիայի հետ բանակցողի վարքագիծը էլեմենտար վախ ու, հետևաբար, ընդվզում չի առաջացնում հասարակության շերտերում, կարելի է մտածել, որ Ալիևի առաջ քաշած նոր պայմանները, ժամկետները և սպառնալիքները նույնպես որևէ անհանգստություն չեն առաջացնում։

Ու երբ մի օր գա նոր աղետը, Նիկոլն իր սիրած ժանրում հանգիստ կասի՝ «բայց Ալիևը պարզ ասում էր, մարդը հրապարակային ասում էր, բա էն ժամանակ ռեակցիա տայիք, հիմա ի՞նչ եք վրես նայում»։
Նկարագրվածի մեջ ոչ մի հեգնանք չկա. սա պետականության ծանր ճգնաժամ է, որը պահանջում է ոչ ստանդարտ քայլեր։ Սա առաջին հերթին պահանջում է կոնսոլիդացիոն հռետորաբանությամբ լիդերներ, կոնսոլիդացիոն բովանդակությամբ քաղաքական-հանրային պրոցես։ Հակառակ դեպքում մենք՝ լայն հանրությունը, մեր պահվածքով ամեն օր ապացուցում ենք, որ այլևս ունակ չենք ընդվզել, որ քանդված են հասարակական ընդվզման բոլոր մեխանիզմները։

Սոցցանցային հատուկենտ հիստերիկ դրսևորումները միայն նպաստում են դրան, քանի որ ստեղծում են ընդվզման կեղծ տպավորություն, որը երբևէ չի ունենում որևէ հետևանք։ Ընդվզումը տանը թաշկինակի մեջ լացելը չէ։ Ընդվզումը խիստ մոտիվացված ռեակցիա է, բողոքը բոլորովին այլ դրսևորում պետք է ունենա, որպեսզի ազդի պրոցեսների վրա։ Եվ այն պահանջում է նաև որոշակի ռիսկ, գոնե՝ կոմֆորտի։ Որևէ հերթական ստատուս, ելույթ, հայտարարություն կամ զեկույց չեն կարող փոխել իրերի ընթացքը, եթե չեն ուղեկցվում կոնկրետ գործողություններով։ Ընդվզող մարդը, սոցցանցում լացակումած կամ ապոկալիպտիկ ստատուս գրելուց հետո անմիջապես չի անցնում կյանքի բնականոն ռեժիմին, մանավանդ, որ կյանքը ո´չ այդ պահին, ոչ՝ մոտ հեռանկարում բնականոն լինելու որևէ շանս չունի։

Ընդվզումը չի կարող ենթադրել՝ անձնական կոմֆորտի հարցերը լուծել, հեռու մնալ ամեն ինչից, մշտապես լինել դիտորդ ու մեղադրել ուրիշներին, թե ինչու մի բան չեն անում՝ «սրանցից պրծնելու համար»։

Հիմա վտանգը պետության կորուստն է, մեր ընտանիքների անվտանգությունը, մեր հայրենիքի չլինելը. պետք է սա գիտակցել ու որոշում կայացնել՝ անհատական և կոլեկտիվ մակարդակներով։ Հենց սա գիտակցենք, պրոցեսի բովանդակությունը կփոխվի, և ընդդիմադիր պրոցեսից կվերածվի հասարակական զանգվածային պրոցեսի»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}