Հայաստանում կգործի ֆրանսիական ինստիտուտ
Հայաստանում ստեղծվել է ֆրանսիական ինստիտուտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթը։
«Ուրախ եմ, որ Հայաստանում գտնվելու չորս տարիներին նախագծել, մշակել ու «Ազնավուր» հիմնադրամի հետ իրականացրել եմ Երևանում Ֆրանսիական ինստիտուտ ստեղծելու ծրագիրը»,-նշել է դեսպանը։
Նրա խոսքով, ինստիտուտը թույլ կտա միավորել բոլոր այն ծրագրերը, որոնք երկու երկրների մշակութային հարաբերություններում ավանդ ունեն, կիրականացնի ֆրանսիական մշակույթի, լեզվի ցուցադրություն:
«Այս ինստիտուտի համար մենք պարտական ենք բոլոր այն հայերին, որոնք սիրում են Ֆրանսիան, այն ուսուցիչներին, որոնք սովորեցնում են մեր լեզուն երկրում, այն երիտասարդներին, որոնք հետաքրքրվում են մեր մշակույթով, բոլոր նրանց, որոնք իրենց տեսնում են մեր արժեքների մեջ»,-գրել է դեսպանը՝ ինստիտուտին մաղթելով մեծ հաջողություններ։
Դեսպանը նաև հրապարակել է Ֆրանսիայի կառավարության համապատասխան որոշումը, որը ստորագրվել է հունվարի 12-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան