ՖԻՖԱ. Լևանդովսկին՝ 2021-ի լավագույն ֆուտբոլիստ
Կայացել է ՖԻՖԱ-ի ամենամյա մրցանակաբաշխությունը: Մի քանի անվանակարգերում հաղթողները որոշվել են ազգային հավաքականների գլխավոր մարզիչների, ավագների և մարզական լրագրողների քվեարկության արդյունքում: «Բավարիայի» ու Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ:
Լավագույն եռյակում, բացի Լևանդովսկուց, ընդգրկվել են Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ») և Լիոնել Մեսսին («Պարի Սեն Ժերմեն»):
Լևանդովսկին դարձել է 2021 թվականի ամենաարդյունավետ խաղացողը «Բավարիայի» և Լեհաստանի կազմում անցկացրած 59 խաղում խփած 69 գոլերի հաշվին։ Նա 43 գոլ է խփել առաջնությունում, 11-ը՝ Չեմպիոնների լիգայում, երկուսը՝ Գերմանիայի Սուպերգավաթի, երկուսը՝ աշխարհի ակումբային առաջնությունում, 11-ը՝ Լեհաստանի հավաքականի կազմում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան