Ադրբեջանցիներն անարգելք ելումուտ են անում ՀՀ սուվերեն տարածք. Տիգրան Աբրահամյան
«Այս ընթացքում ադրբեջանական զորքերը տարբեր օպերացիաների, հարձակումների, ագրեսիայի արդյունքում անարգելք ելումուտ են անում Հայաստանի սուվերեն տարածքում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Խոսելով իշխանությունների կողմից՝ զորքերի հայելային հետքաշման հայտարարությունների մասին, նա նշեց, որ այն որևէ տրամաբանություն չունի:
«Պատկերացրեք իրավիճակ, որ ևս 3 կմ պայմանական հետ ենք քաշվում: Հետ ենք քաշվում մեծ թվով բնակավայրերից, կոմունիկացիաներից, որոնք ստանում են, օրինակ, չեզոք գոտու կարգավիճակ: Իսկ ո՞վ է վերահսկելու ադրբեջանական հաջորդ ագրեսիան: Մինչև ո՞ւր ենք հետ քաշվում: Ո՞ւր է տրամաբանությունը: Եթե համարում ենք, որ Ադրբեջանը գտնվում է մեր սովերեն տարածքում, ո՞ւրն է իմաստը, որ մենք մեր հատվածում 3 կմ զիջենք ու հետ քայլ կատարենք: Իրականության մեջ որևէ տրամաբանություն չունի»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նա ընդգծեց, որ իշխանությունը փորձում է ցույց տալ, թե ջանքեր է գործադրում իրավիճակը շտկելու համար, բայց գլորում է շատ ավելի վատ վիճակի մեջ:
«Այս իշխանությունը կամ չի գնահատել դրանից բխող Հայաստանի համար ստեղծվող նոր սպառնալիքները, կամ, շատ ավելի հավանական է, գիտակցաբար գնում է նոր կորուստների, զիջումների, որի գինը վճարելու է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացին անկախ նրանից, թե որտեղ է ապրում՝ Երևանում, Գյումրիում, թե Սյունիքի որևէ համայքնում»,- ասաց Տ.Աբրահամյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանն իր զինված ուժերի մոդեռնիզացիան, սպառազինության ներկրման փաստը օգտագործում է ՀՀ-ի վրա ճնշումներ գործադրելու և նոր զիջումներ ստանալու համար:
«Այդ քաղաքականությունը բաց է, երկրի նախագահը նույնիսկ ուղիղ խոսում է դրա մասին։ Փաստացի, մեր խնդիրը ոչ միայն նրանում է, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է կանխել Հայաստանի Զինված ուժերի արդիականացումը, այլև նրանում, որ Հայաստանի իշխանություններն ականջալուր են լինում այդ հորդորներին և այս իրավիճակում մեր Զինված ուժերը շարունակում են գտնվել այնպիսի վիճակում, որը չի բավարարում Հայաստանի քաղաքացիներին»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:
Ըստ նրա, մարդիկ, ովքեր մշակում և իրականացում են ՀՀ ԶՈւ-երում բարեփոխումները, մարտունակության բարձրացմանն ուղղված միջոցառումներ, եթե լինեն նորմալ, նույնիսկ 2017 թվականի բյուջեով կարելի էր ստեղծել համակարգ, որը ՀՀ և ԱՀ համար կարող էր ապահովել նվազագույն խնդիրները:
«Այսինքն այստեղ միայն բյուջեի խնդիր չէ, այլ այն է, որ երկիրը ղեկավարում են մարդիկ, որոնք նպատակային ձևով Զինված ուժերը տանում են կազմալուծման։ Ռազմաքաղաքական իշխանության բուրգի վերևում ներկայացված են անձինք, որոնք նույնիսկ ցանկության դեպքում ի վիճակի չեն Հայաստանը դուրս բերել այս վիճակից»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԳՆ՝ սահմանագծից զորքերի հայելային հետքաշման գաղափարը սխալ կենսագործվող քաղաքական մոտեցում է. Թաթոյան
- Ադրբեջանը չի արձագանքել զորքերի հայելային հետքաշման մասին ՀՀ առաջարկին. ԱԳՆ
- Մեր վերաբերմունքը Փաշինյանին լինելու է հայելային. Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան