Քաղաքական 11:22 18/01/2022 Հայաստան

Արթուր Վանեցյան. Իշխանության ձայները ընտրություններից հետո բավականին նվազել են

«Ես չեմ մասնակցում Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանին, որովհետև չեմ ուզում ներկա գտնվել մի միջոցառման, երբ Նիկոլ Փաշինյանն ամբիոնից ինչ ուզում՝ խոսում է, և որևէ կերպ չես կարողանում նրան հակադարձել»,-«Հրապարակ»-ին տված հարցազրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Հրապարակ»- Պարո՛ն Վանեցյան, որոշել եք այս տարի ավելի ակտի՞վ լինել ևգալ նիստերին՝ անցյալ տարի գրեթե չէիք մասնակցում։

Արթուր Վանեցյան- Ես պասիվ չեմ, ես նիստերին մասնակցում եմ, բոլոր նիստերին մասնակցել եմ: Ես չեմ մասնակցում Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանին, որովհետև չեմ ուզում ներկա գտնվել մի միջոցառման, երբ Նիկոլ Փաշինյանն ամբիոնից ինչ ուզում՝ խոսում է, և որևէ կերպ չես կարողանում նրան հակադարձել։ Ազգային ժողովի նիստերի վարման կարգն է այդպիսին, նիստը վարողն ինքն է որոշում՝ ինձ ձայնի իրավունքից զրկի, Նիկոլ Փաշինյանին թողնի երկար խոսել՝ խախտելով ժամանակային սահմանափակումը, և, ի վերջո, վերջին խոսքը մնում է նրանը։ Նա էլ ինչ անպատասխանատու հայտարարություն ուզում՝ անում է։ Ես չեմ ուզում էդ ամեն ինչին մաս դառնալ։ Էս մարդուն մենք մի հարց ունենք տալու՝ ե՞րբ ես թողնելու գնաս, որ մեր երկիրը փրկվի։

«Հրապարակ»- Իսկ ինչո՞ւ չեք տալիս այդ հարցը։

Արթուր Վանեցյան- Էդ հարցը բազմիցս ենք տվել, էդ մարդն իր բոլոր գործողություններով մի բան է անում միայն՝ իշխանություն է պահում։

«Հրապարակ»- Դա միայն Ձե՞ր անունից եք ասում, թե՞ ձեր խմբակցության։

Արթուր Վանեցյան- Չէ, եթե Դուք նկատել եք, մեր  ֆրակցիայի գրեթե բոլոր պատգամավորները շատ ակտիվ մասնակցում են հարցուպատասխանին: Դա իմ անձնական որոշումն է, որ ես չեմ ուզում ուղղակի մտնել իր օրակարգի մեջ։

«Հրապարակ»- Բայց կարող են ասել՝ Դուք ֆրակցիայի ղեկավար եք, բա որ Նիկոլ Փաշինյանը մի թթու խոսք ասի ձեր թիմակիցների հասցեին, կամ «ուսապարկերը» բռունցքներով կրկին հարձակվեն, բա Դուք այնտեղ չլինե՞ք, որ պաշտպանեք։

Արթուր Վանեցյան- Ես էստեղ՝ շենքում եմ լինում, ևեթե նման բան լինի, հավատացեք, անմիջապես կհայտնվեմ դահլիճում։ Էնպես չի, որ ես Ազգային ժողովի շենքում չեմ լինում։

«Հրապարակ»- Ասում եք՝ մեկ նպատակ ունեք, թե երբ է Փաշինյանը հեռանալու, բայց նա չի հեռանում, ու կարծես ընդդիմության գոյությունն էլ նպաստում է դրան։ Հիմա իմաստը ո՞րն է մանդատները պահելու ևպատգամավոր աշխատելու։

Արթուր Վանեցյան- Ձեր հարցի մեջ կա ուղղակի կամ անուղղակի մեղադրանք ընդդիմությանը, որ ընդդիմությունը չի կատարում իր հիմնական պահանջը, որ արդեն երկար ժամանակ կա օրակարգում, դա Նիկոլ Փաշինյանի հեռացումն է իշխանությունից։ Ես պատերազմից հետո, նաև պատերազմից առաջ, եթե Դուք հիշում եք՝ դեռևս 2019 թ․ սեպտեմբերից, ամեն կերպ փորձում եմ անել այն քայլերը, որը հնարավորություն կտա Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից։ Երբ որ մենք փողոցում պայքարում էինք, երբ որ մենք տուն չէինք գնում, երբ որ մենք փորձում էինք ժողովրդին բացատրել, որ էս իշխանության յուրաքանչյուր օր ավել մնալը բերելու է մեր երկրի կործանմանը, էդ ժամանակ էլ էին մեզ քննադատում, թե «ի՞նչ եք անում, ի՞նչ եք ուզում, թողեք՝ թող էդ մարդն աշխատի»։ Հիմա էլ են քննադատում։ Քննադատությունն ընդունելի է, որովհետև մենք ենք քաղաքական գործիչները, քաղաքական կառույցները, մենք ենք քաղաքական այն ուժերը, որոնք այսօր ստանձնել են այդ պատասխանատվությունը՝ սրանց հեռացնելու։ Բայց դրա համար պետք է ժամանակ, պետք է համակարգված աշխատանք, պետք է հասունանա այդ պահը, որ հասարակությունը ոտքի կանգնի և դուրս շպրտի սրանց իշխանությունից։ Հիմա մենք պետք է շարունակենք աշխատել մեր հասարակության, մեր ժողովրդի հետ։ Հավատացեք, իշխանության ձայները ընտրություններից հետո բավականին նվազել են։ Ես չեմ ասում, որ ընդդիմության ձայներն ավելացել են, բայց իշխանության ձայները նվազել են։ Մենք այսօր ականատես ենք լինում մի խայտառակ իրավիճակի, երբ Հայաստանից ընտանիքներով արտագաղթում են։ Միայն 2021 թ․ պաշտոնական տվյալներով՝ 100 հազարից ավելի մարդ մեկնել է Հայաստանից ևայլևս չի վերադարձել։

«Հրապարակ»- Գնացողների մի մասը գուցե ընդդիմության հետ հույս կապած մարդիկ են, որոնք հիասթափվել են նաև ձեզնից ևարտագաղթում են։

Արթուր Վանեցյան- Ես կարող եմ ասել, որ էն մարդիկ, ովքեր ընդդիմության կողմնակիցներն են, փորձում են էլի պայքարել, շարունակում են իրենց պայքարը, և ես շատ դեպքերում ականատես եմ լինում, որ Նիկոլ Փաշինյանի ընտրողներն են լքում երկիրը։

«Հրապարակ»- Տպավորություն է, թե ընդդիմությունն ԱԺ-ում ընդամենը փորձում է արդարացնել իր մանդատները՝ պարբերաբար Փաշինյանին «կապիտուլյանտ» անվանելով կամ, ասենք, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանի «հերոսական» դրվագները հիշեցնելով։ Ընդդիմության ֆունկցիան ո՞րն է, եթե ասում եք՝ իրեն չեք կարողանում ո՛չ հակադարձել, ո՛չ հեռացնել, արձագանքելիս կոշտ պատասխանի եք արժանանում, մարդիկ էլ փողոց դուրս չեն գալիս, որ հեռացնեն։

Արթուր Վանեցյան- Էլի Ձեր հարցի ձևակերպման հետ համաձայն չեմ։ Ես չեմ ասում՝ ինքը կոշտ արձագանքում է, մենք էլ վախենում ենք պատասխանելուց։ Նման բան չկա։ Ես ուղղակի ասում եմ՝ էդ մարդն անպատասխանատու հայտարարություններ է անում և օգտագործելով էս ամբիոնը և իր անպատժելիությունը՝ ինքը հասարակության վրա փորձում է թողնել ազդեցություն, որ ինքն ամեն ինչ ճիշտ է անում՝ սաղ էս ընդդիմությունն է մեղավոր։ Երկրի թիվ մեկ պատասխանատուն` անվտանգության, տնտեսության, դեմոգրաֆիկ խնդիրների, արտագաղթի, կրում է իշխանությունը, ընդդիմությունը դրա պատասխանատուն չէ։

«Հրապարակ»- Բայց ընդդիմությունն է խոստացել, որ պիտի հեռացնի սրանց և ինքը գա իշխանության։

Արթուր Վանեցյան- Հասկացանք, բայց եթե մենք ընտրությունների արդյունքում ունեցանք 660 հազար ՀՀ քաղաքացի, որոնք ձայն տվեցին Նիկոլ Փաշինյանին․․․

«Հրապարակ»- Մեծ մասը՝ ի հեճուկս ընդդիմության, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, մի մասն էլ գուցե Ձեզ չէր սիրում։

Արթուր Վանեցյան- Ես համաձայն չեմ Ձեր գնահատականների հետ։ Քաղաքականությունը սիրել-չսիրելու հարց չի քննարկում։ Ուզում է՝ սիրեն, ուզում է՝ չսիրեն, դա կարևոր չէ։ Մարդիկ պետք է հասկանան՝ ի վերջո, մարդն ի վիճակի՞ է լինել պատասխանատու և կառավարել երկիրը։ Էսօրվա իշխանության մեջ գտնվող մարդիկ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, էն մարդիկ, որ ձայն են տվել իրենց, եկեք մի հատ հարցնենք՝ եթե մեջները կան գործարարներ, սրանցից մեկին կտանեի՞ն իրենց բիզնեսում մի պաշտոն վստահեին։

Հարցազրույցը ամբողջությամբ՝ այստեղ։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}