Դուք ժողովրդին հաղթող իշխանությո՞ւն եք. Վարդևանյան
«Սահմանադրական դատարանի որոշման մեջ ոչ մի հիշատակում չկա բարերարի, հարևանի, բարեկամի մասին։ Կա հիշատակում պետության մասին։ ՍԴ որոշման մեջ բառացի գրված է, որ պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի սոցիալական համերաշխության օրակարգով»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարում ՀՀ կառավարության գործողություններին ու ՍԴ որոշման մասին:
Նրա խոսքով, ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ է, ՊՇՌ թեստերի ծախսերը 15 հազարից մինչև 40 հազար դրամ կարող է լինել և հենց այդ կոնտեքստում պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի սոցիալական համերաշխության օրակարգով։
«Եթե այս իշխանությունը չի ուզում ընկալել այս պարզ ճշմարտությունը, դրա հետևանքները կրելու է այս կամ այլ ձևով. մարդկանց վրա հակասահմանադրական պարտականություն դնելը ինքնին պետք է հետևանք առաջացնի»,- ասաց սահմանադրագետ պատգամավորը:
Ա. Վարդևանյանի խոսքով, ՍԴ-ն չի կարող վերածվել գործադիրի, սակայն կարող է հուշում տալ:
«Առողջապահության նախարարի կամ իշխանության ընկալմամբ, դա արվում է նրա համար, որ մարդիկ հարևանների կամ բարերարների գտնեն։ Եթե կառավորության անդամները չեն ուզում ընկալել իրենց կարգավիճակը, առաքելությունն ու պարտականությունները, չեն ուզում առերեսվել իրավունքների և պարտականությունների հետ, ՍԴ-ն անզոր է։ Ամենազորեղը Հայաստանի քաղաքացիները պետք է լինեն»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը՞
Արամ Վարդևանյանը խորհուրդ է տալիս գործատուների հետ համատեղ հարցը դնել կառավարության առջև։
«ՍԴ-ն գործատուի վրա պարտականություն չի դրել, սակայն պետության վրա դրել է:
Ռեպրեսիաներից, վարչական միջամտություններից թող ոչ մի աշխատող կամ գործատու չվախենա։ Բիզնեսը կորցնելու խնդիր չի առաջանա։ Կարող են վարչական ակտ գրել, գործատուն կարող է շատ հանգիստ բողոքարկել վարչական դատարան՝ հիմքն էլ դնի ՍԴ որոշումը»,- ասաց նա:
Ա.Վարդևանյանի խոսքով, ՍԴ որոշումից հետո իշխանությունը ներողություն չի խնդրել, որևէ փոխհատուցում նախորդ կատարված ծախսերի համար չր կատարել, հիմա էլ չր կատարում, այլ հարցն անլրջացնում է այն պայմաններում, երբ Հայաստանում սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ կան:
«Այս իշխանությունները համարում են, որ իրենք ՍԴ-ում հաղթանակներ են տանում։ Հաղթանակն ընդդեմ ո՞ւմ, ընդդեմ ժողովրդի՞։ Լուրջ, դուք ժողովրդին հաղթող իշխանությո՞ւն եք, երբ դուք եք ժողովրդին ծառայողները և պարտավոր եք ծառայել։ Այս ընկալման համար շատ կարևոր կլինի մի քանի գործերով իրավական պրոցեսների իրացում»,- ասաց Արամ Վարդևանյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՊՇՌ թեստ - մենյու
- Հունվարի 22-ից չպատվաստվածներն ու ՊՇՌ թեստավորման արդյունք չունեցողները չեն կարողանա մուտք գործել մի շարք վայրեր
- Հասնել նրան, որ պետությունը ինքը կրի ՊՇՌ հետազոտության ծախսերը. Արա Զոհրաբյան
- Գործատուի կամ պետության կողմից ՊՇՌ թեստերի ծախսը վերցնելու վերաբերյալ որևէ որոշում չկա. Անահիտ Ավանեսյան
- Հակաիրավական որոշումից հետո քանի՞ աշխատակից է ՊՇՌ թեստ հանձնել, ո՞ւր են գնացել այդ գումարները․ Արեգնազ Մանուկյան
- Աշխատողների ՊՇՌ թեստի գումարը պետք է վճարի պարգևատրումների լիքը գումար ունեցող կառավարությունը. Արամ Վարդևանյան
- ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց ՊՇՌ թեստավորումը քաղաքացիների հաշվին իրականացնելու Ավանեսյանի հրամանը
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում