Աշոտ Մինասյանը դասական իմաստով քաղաքական հետապնդման զոհ է. Վարդևանյան
«Դատախազության հայտարարության արդյունքում հրամանատար Աշոտ Մինասյանը դասական իմաստով քաղաքական հետապնդման զոհ է: Ստացվում է՝ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդիկ չեն կալանավորվում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով, բայց Մինասյանը կալանավորվում է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Նա հիշեցրեց, որ դատախազությունը ի պատասխան իր հարցմանն ասել է, որ վերջին 4-5 տարում 10-15 հոգի է կալանավորված այդ հոդվածով:
«Սա իմ ասածի հաստատումն է: Հասկանո՞ւմ եք, թե քանի քրեական գործեր են հարուցվել այս ժամանակահատվածում 235-րդ հոդվածով (Ապօրինի զենք պահել), նաև հաշվի առնելով հետպատերազմյան շրջանը»,- նշեց Վարդևանյանը:
Նա ընդգծեց, որ զենքի քանակը որևէ նշանակություն չունի:
Ա. Վարդևանյանի խոսքով, Աշոտ Մինասյանի նկատմամբ պրիմիտիվ մեղադրանք է առկա, մինչև օրս կալանավորված է և սպասում են դատական նիստին, որը տեղի կունենա Սյունիքում։
«Կարծում եմ՝ բոլոր դեպքերում օրերի հարց է, որ Աշոտ Մինասյանը պետք է լինի ազատության մեջ»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Խոսելով պրոֆեսոր, պատգամավոր Արմեն Չարչյանի մասին, Արամ Վարդևանյանն ասաց, թե նրա առողջական վիճակն այս ընթացքում քայքայվել է, դեռևս չի ապաքինվել, որ կարողանա առօրյա աշխատանքային ռեժմի մեջ լինի, բայց հույս հայտնեց, որ առաջիկայում կմասնակցի ԱԺ աշխատանքներին։
Նա վստահ է, որ Ա.Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հետևողական կլինի ու իրավական գործընթաց կսկսվի պատգամավորին ոչ հիմնավոր կերպով կալանավորելու, առողջական վիճակը վատացնելու փաստով:
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունն արձագանքել է Արամ Վարդևանյանի հարցադրումներին
- Արամ Վարդևանյանի հարցերը գլխավոր դատախազին
- Աշոտ Մինասյանի գործն ուղարկվել է դատարան
- Ակցիա գլխավոր դատախազության դիմաց՝ «Ազատություն Աշոտ Երկաթին»
- Աշոտ Մինասյանի գործով նախաքննությունն ավարտվել է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան