Արցախում բնակարանի խնդիր ունեցողների խնդիրների կանոնակարգումը նախատեսում են ավարտել այս տարվա ընթացքում
Պատերազմի հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական ու իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակում Արցախի ներդրումային հիմնադրամն արդեն ստացել է 46 956 հայտ։ Դրանցից 8 352-ն արդեն բավարարվել է՝ ավելի 10 մլրդ դրամի չափով։
Լրագրողների հետ ընթացող հանդիպմանը նման տվյալներ հրապարակեց
Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Նրա խոսքով առավել մանրամասն տվյալներ առաջիկայում կհրապարակի հիմնադրամը։
Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական ու իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակում էլ 9300 հայտ է ստացվել, որից հունվարի 1-ի դրությամբ 1349 հայտն արդեն բավարարվել է՝ 6 մլրդ 722 մլն դրամի չափով։
«Այդ գումարից 2 մլրդ 667 մլն-ը կանխիկ գումար է, մնացածը՝ մուրհակի տեսքով։ Մինչև հինգ մլն-ի չափով կանխիկ է տրամադրվում, իսկ դրանից բարձր՝ մուրհակի տեսքով»,-ասաց նա՝ նշելով, որ մյուս հայտերի մշակումն ընթացքում է, այս տարվա ընթացքում ավելի մեծ թվով հայտեր կհաստատվեն ու կբավարարվեն։
Պետական հաջորդ ծրագիրը վերաբերում է պատերազմի հետևանքով զոհված, անհետ բացակայող ճանաչված, առաջին կարգի անժամկետ հաշմանդամություն ձեռք բերած, անօթևան դարձած մարդկանց ու նրանց ընտանիքներին բնակարանային ապահովման մասին, կարգը հաստատվել է։
«Ծրագիրն արդեն հաստատվել է։ Ձևավորվել է բնակարանային հարցերի կոմիտե։ Այն արդեն իր արդյունքներն է ցույց տալիս։ Կոմիտեն իր գործունեությունը սկսկել է նոյեմբերի վերջ-դեկտեմբերի սկիզբ, հիմա հնարավորինս կանոնակարգում են բնակարանային խնդիրների լուծման աշխատանքները։ Առաջիկա ամիսներին ամբողջությամբ կկարողանանք այս բարեփոխումը մտցնել բնականոն հուն»,-ասաց նա՝ նշելով, որ այժմ իրականացվում է կարիքների գնահատում, շահառուների հերթագրում, գույթի ձեռքբերում, չափանիշների համապատասխանեցում և այլն։
Նրա խոսքով, բնակարանի խնդիր ունեցողների խնդիրների կանոնակարգումը նախատեսում են ավարտել այս տարվա ընթացքում:
«Հիմա գլխավոր խնդիրներից մեկը բնակարանային խնդիրն է»,-ասաց նա՝ նշելով, որ անելու են ամեն բան, որպեսզի գործընթացը լինի թափանցիկ, արդարացի և արդյունավետ։
Հարակից հրապարակումներ`
- Վիվա-ՄՏՍ. Արցախից տեղահանված ընտանիքներից ևս մեկը բնակարանամուտ է նշել
- Հադրութ համայնքի ղեկավար. Հադրութցիների տվյալների համակարգ է անհրաժեշտ
- Պատերազմից հետո մեկ տարի շարունակ բռնի տեղահանվածների հարցերին «լուծումները» տրվել են տարերայնորեն. Մետաքսե Հակոբյան
- Արցախը բռնագաղթածներին կգայթակղի միայն այն ժամանակ, եթե սկսվի ազգային ազատագրական պայքար.Հադրութցի
- Արցախից տեղահանվածներ. Պատերազմից մեկ տարի անց ոչ մի հուսադրող քայլ չենք տեսնում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին