Ռուսական ընկերությունների՝ SWIFT-ի հետ կապված սահմանափակումներն էական բաներ կփոխեն տարածաշրջանում. ԿԲ նախագահի տեղակալի թեկնածու
«ԱՄՆ կոնգրեսում քննարկվում են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հնարավոր նոր փաթեթ, և փաթեթի առանցքում մասնագետներով, կոնգրեսականներով քննարկում են SWIFT համակարգից Ռուսաստանն անջատելու հեռանկարը»,- ԱԺ-ում Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնում Հովհաննես Խաչատրյանի թեկնածության հարցի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:
Այնուհետև նա հարցով դիմեց թեկնածուին՝ հաշվի առնելով Հայաստանի ԿԲ կարողությունները, արդյո՞ք ինչ որ ձևով գնահատվել է նմանատիպ հեռանկարի ազդեցությունը Հայաստանի բանկային համակարգի վրա, եթե նմանատիպ քայլի դիմեն արդյո՞ք խնդիրներ կառաջանան Հայաստանի համար:
«Ես այս հարցը տալիս եմ նաև ԵԱՏՄ ֆինանսական կարողությունների և ինստիուտների զարգացման կոնտեքստում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Հ. Խաչատրյանն ասաց, որ, իհարկե, ՌԴ-ն, որպես հիմնական տնտեսական գործընկեր, ցանկացած շոկեր գնահատում են պրոեկտելով ՀՀ տնտեսության վրա: Նա հիշեցրեց 2014 թվականի մեծ արժութային շոկը, երբ աշխարհի մնացած մասում ճգնաժամ չկար, բայց ռուսական ճգնաժամը Հայաստանի վրա էականորեն ազդեց:
«Ռուսական ընկերությունների՝ SWIFT հետ կապված սահմանափակումները էական բաներ են փոխելու տարածաշրջանում, առաջին հերթին թեկուզ իրենց տնտեսական խնդիրներից, արժութային շոկերից ածանցված ռիսկերը, որոնք կարող են թափանցել մեզ մոտ: Այդ շոկերը, այո, գնահատվում են: Չնայած, փակագծերում ասեմ, որ մի փոքր կախվածությունը, կապը նվազել է: Առաջ մի քիչ ավելի գծային էր, հիմա այդպես չէ»,- նշեց նա:
Միաժամանակ ԿԲ փոխնախագահի թեկնածուն ասաց, որ ցանկացած ոլորտում չգրված կոնսենսուս կա՝ հնարավորինս ամեն ինչ արվում է, որ սանկցիաների պայմաններում այլ երկրներ, օրինակ Հայաստան, Ղազախստան, չհայտնվեն սանկցիաների մեջ. «Բացի աշխարհաքաղաքական նկրտումներից, այլ պատճառներ չկան, որ կարող են այդ սանկացիաներն ավտոմատ կերպով տարածվել մյուս երկրների վրա: Հույս ունենք»:
Նրա խոսքով, ժամանակի ընթացքում որոշակի այլընտրանքներ SWIFT-ին ստեղծվում են, բայց ամեն դեպքում SWIFT-ը դա գլոբալ է:
«Մենք ունենք տենդենց և ռուբլով, և յուանով, և եվրոյով փոխանցումների աճ ի հաշիվ դոլարային փոխանցումների»,- ասսաց Հ. Խաչատրյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում