ԶԼՄ-ն ու ՀԿ-ն դատարանի միջոցով կառավարությունից պահանջում են հրապարակել ԶՊՄԿ բաժնետոմսերի նվիրատվության պայմանագիրը
«Սիվիլնեթ»-ը («Սիվիլիթաս» հիմնադրամը) «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հետ սկսում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած գործարքների հետ կապված դատական գործընթաց։ Այս մասին գրում է «Սիվիլնեթ»-ը։
Սեպտեմբերի 30-ին Պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսն անցել էր Մոսկվայում գրանցված «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությանը, որը նույն օրը ձեռք բերած բաժնետոմսերի 15 տոկոսը նվիրել է կառավարության աշխատակազմին։
Արդյունաբերական ընկերության» սեփականատերը ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն է։ Այս գործարքից հետո «Սիվիլնեթ»-ը հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին դիմել էր կառավարությանը՝ խնդրելով տրամադրել համապատասխան նվիրատվության պայմանագիրը։ Կառավարությունը հրաժարվել էր փոխանցել պայմանագիրը՝ շեշտելով, որ «Հայաստանի Հանրապետությունը գործարքի մյուս կողմի հանդեպ ստանձնել է դրա դրույթների գաղտնիությունը պահպանելու պարտավորություն, հայցվող տեղեկատվությունը ձեռք է բերել գաղտնի տեղեկատվության բնույթ»։ Կառավարությունը համարելով նվիրատվության պայմանագիրը առևտրային գաղտնիք, ի վերջո, այն չի տրամադրել։
Դեկտեմբերի 16-ին «ՍիվիլՆեթ»-ի ու «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի ներկայացուցիչները՝ Գենյա Պետրոսյանը, Էլինա Գյուրջյանն ու Դավիթ Գյուրջյանը հայց են ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը պարտավորեցնի կառավարության աշխատակազմին տրամադրել բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրի պատճենը։
Դեկտեմբերի 23-ին վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը որոշել է հայցադիմումն ընդունել վարույթ և նախնական դատական նիստ նշանակել մայիսի 3-ին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշել էր, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60% բաժնետոմսերի փոխանցումը Ռոման Տրոցենկոյին թափանցիկ ձևով չի իրականացվել և հետագայում էլ պարզաբանումներ չեն տրվել։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞րն է «Զանգեզուրի» կոմբինատի բաժնետոմսերն Արմեն Սարգսյանի սանիկին վստահելու պատճառը
- ԶՊՄԿ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման կհանձնվեն ԱՆԻՖ-ին
- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հուլիսի 8-ից իրականացնում է ստուգում, որի համար օրենքով 15 աշխատանքային օր է նախատեսված
- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տնօրենների խորհուրդ չունի․Վահե Հակոբյան
- Զանգեզուրի կոմբինատի գործարքը թափանցիկ ձեւով չի իրականացվել. «Թրանսփարենսի ինթերնեշնլ»
- Տեռորի միջավայրն ակնհա՞յտ էր, իհարկե. Վարդևանյանը՝ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 25 տոկոսը կառավարությանն անցնելու մասին
- Ռոբերտ Քոչարյան. ԶՊՄԿ-ի բաժնեմասերը վարչապետի աշխատակազմին նվիրելը լկտիության հասնող կոռուպցիայի դրսևորման բարձրագույն պիլոտաժ է
- ԶՊԿ-ն Փաշինյանի հայտարարությունները որակում է միջազգային պայմանագրերի խախտում, սեփականությունից զրկելու սպառնալիք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան