Քննարկվել է Իրան-Նախիջևան մաքսային համագործակցությունը
Նախիջևանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Սեյեդ Ահմադ Հոսեյնիի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մաքսատան ղեկավար Սեհաթ Հաբիբ Բեյլիի հանդիպման ընթացքում քննարկվել է մաքսային ոլորտում երկկողմ համագործակցությունը։ Այս մասին գրում է Parstoday.com-ը։
Հաբիբ Բեյլին գոհունակություն է հայտնել հանդիպման կապակցությամբ, նշելով, որ Իրանի և Ադրբեջանի մաքսատների պաշտոնյաների միջև լավ բանակցություններ և փոխգործակցություններ են ընթանում, որոնցում քննարկվում է երկկողմ համագործակցության վերջին կարգավիճակը։
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մաքսատան պետն ասել է, որ երկու երկրների համագործակցության և փոխգործակցության գործընթացում որոշ հարցերի ի հայտ գալը պայմանավորված է վերջին տարիներին կորոնավիրուսի տարածմամբ և այս հարցով պայմանավորված սահմանափակումներով։ Նա հույս է հայտնել, որ համավարակի հաղթահարմամբ և Ադրբեջանի կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի կողմից պայմանները հայտարարելուց հետո, կողմերի համար իրավիճակը կբարելավվի։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները