Լիբանանի կառավարությունը հաջորդ շաբաթ գումարելու է առաջին նիստը եռամսյա դադարից հետո
Հունվարի 24-ին Լիբանանի կառավարությունը գումարելու է առաջին նիստը եռամսյա դադարից հետո: Այս մասին գրել է aawsat կայքը՝ հղում կատարելով լիբանանյան Al Jadeed հեռուստաալիքին:
Լիբանանի էկոնոմիկայի նախարար Ամին Սալամն էլ, ըստ Region Monitor-ի հայտնել է, որ նիստի օրակարգում լինելու են 2022 թվականի բյուջեի մասին քննարկումները:
Նշենք, որ հոկտեմբերի 14-ից ի վեր կառավարության նիստ չի գումարվել: Պատճառը շիայական երկու կուսակցությունների՝ «Հեզբոլլահի» և «Ամալի» պահանջն էր հեռացնել Բեյրութի նավահանգստի պայթյունը հետաքննող դատավոր Թարեք Բիթարին, որին մեղադրում էին հետաքննությունը քաղաքականացնելու մեջ: Իսկ հունվարի 15-ին շիայական այս կուսակցությունները հայտարարեցին, որ դադարեցնում են կառավարության նիստերի բոյկոտը և վերադառնում են աշխատանքներին` «հաշվի առնելով քաղաքացիների կարիքները» և «լիբանանցիների կենսապայմանները»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին