Ռազմական գործողությունների ժամանակ Հայաստանից ավանդների արտահոսք է եղել.ԿԲ նախագահի տեղակալի թեկնածու Հովհաննես Խաչատրյան
«Ռազմական գործողությունների ժամանակ դրսևորվեց ավանդների որոշակի արտահոսք՝ շուրջ 6.4 %, չաշխատող վարկերի տեսակարար կշիռի աճը կազմեց 7.5% և նվազեց վարկավորման տեմպերը, ինչի հետևանքով տնտեսական ակտիվության պոտենցիալը տարեկան կտրվածքով նվազեց 1.1%»,-այսօր խորհրդարանում ունեցած ելույթում հայտնեց ՔՊ խմբակցության կողմից Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնի թեկնածու առաջադրված Հովհաննես Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ 2021թ. Հայաստանի ֆինանսական շուկաներում մեծացավ տատանողականությունը, որն ուղեկցվեց ներկրվող ապրանքների գների աճով և այդ պատճառով վերաֆինանսավորման տոկոսադրույքը ԿԲ-ն ամիջապես բարձրացրեց գումարային 3.5 %-վ, սակայն նախորդ տարվա 11 ամսվա տվյալներով բնաճը հասավ 7.7 %-ի:
ԿԲ նախագահի տեղակալի թեկնածուն հայտնեց, որ ներկայում գնաճն ԱՄՆ-ում հասել է 6.8 %-ի, եվրագոտում՝ 5% և ՌԴ-ում՝ 8.4 %:
Նա նկատեց, որ 2021 թվականին Հայաստանի տնտեսության վրա ազդել է համաշխարհային շուկայում առկա բարձր գնաճը, որը պայմանավորված էր պահանջարկի կտրուկ աճով և արժեշղթայի խաթարմամբ:
Հովհաննես Խաչատրյանի խոսքով՝ հատկապես գների մեծ աճ է գրանցվեց Էներգակիրների և պարենային ապրանքների գծով:
ԿԲ նախագահի տեղակալի թեկնածուն ասաց, որ այդ գործոնները բնակչության և տնտեսվարողների մոտ մեծացրեցին անորոշության աստիճանը և Հայաստանում ևս առաջացան որոշակի ռիսկեր գների. ֆինանսական կայունության տեսանկյունից և տեղկեցրեց, որ համավարակի սկզբում ԿԲ-ն թուլացրեց դրամավարկային պահանջները՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելով1.5 կետով:
Հովհաննես Խաչատրյան հայտնեց, որ ֆինանսական համակարգը արձագանքել է ճգնաժամերին և 190 մլրդ դրամի չափով ապահովել է կառավարության հակաճգնաժամային ծրագերի ֆինանսավորումը և ժամանակավորապես հետաձգել է 1.3 տրիլիոն դրամի վարկերը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն ընդունեց օրենք, որով քաղաքացիներին պարտադրեց 300,000 դրամը գերազանցող պարտքը իր ազգականին տալ բանկերի միջոցով
- Արամ Վարդևանյանը հույս հայտնեց, որ ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը զսպվածության կոչ կանի Նիկոլ Փաշինյանին
- Արցախից բռնագաղթածներին 300 հազարական դրամ աջակցության ծրագրում որոշակի չարաշահումներ են եղել. Մեսրոպ Առաքելյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում