ԿՏԱԿ-ը հայտարարում է մենթոր դպրոցների բաց մրցույթ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հայտարարում է էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների բաց մրցույթ, հայտնում են կենտրոնից։
«Մրցույթի նպատակը մարզային դպրոցներում սովորող աշակերտների համար կրթության շարունակականության ապահովումն է, անգամ այն դեպքերում, երբ դպրոցում տվյալ առարկայի դասավանդող ուսուցիչ չկա։
ԿՏԱԿ-ի հայտարարած մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել համապատասխան տեխնիկական և մարդկային ռեսուրսներ ունեցող հանրակրթական դպրոցները՝ անկախ գտնվելու վայրից։ Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել դիմումի ձևը՝ ներկայացնելով անհրաժեշտ տեղեկությունները։
Մրցույթին դիմելու վերջնաժամկետը հունվարի 31-ն է։
Նշենք, որ «E-school Armenia» նախագիծը, որն իրականացնում է հեռավար կրթության ծրագրերը, մեկնարկել է 2020 թվականի մարտ ամսին՝ ՀՀ ԿԳՄՍ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի համագործակցությամբ` համավարակի պայմաններում կրթության շարունակականությունն ապահովելու համար: Հաշվի առնելով հեռավար կրթության ասպարեզում կուտակված փորձի և մասնագիտական ներուժի առկայությունը` 2021 թ․-ի սեպտեմբերից որոշվեց համակարգն ըստ անհրաժեշտության օգտագործել նաև ուսուցիչների բացակայության պայմաններում երեխաների կրթության շարունակականության ապահովման համար: Սեպտեմբերին ուսուցչի բացակայությամբ պայմանավորված՝ այս կամ այն առարկան չէր դասավանդվում Հայաստանի շուրջ 101 մարզային դպրոցներում։
Ծրագրի մեկնարկից հետո մենթորական աջակցության համար դիմել է 50 դպրոց։ Հայաստանում այս պահին կա 17 մենթոր դպրոց։ Հայտարարված նոր մրցույթի արդյունքում կընդլայնվի արդեն գործող մենթորական ցանցը, ինչը թույլ կտա առավել արդյունավետ և թիրախային դարձնել հեռավար դաընթացների կազմակերպումը»,- նշված է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տարածած հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան