Փաշինյանը որտեղի՞ց է նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկությունների տիրապետում․ Հայկ Ալումյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի նախնական դատական նիստից հետո փաստաբան Հայկ Ալումյանը նշեց՝ սա թվով երրորդ դեպքն է, երբ անձամբ ինքը համոզվում է, որ Փաշինյանը զրպարտել է իմ վստահորդին։
«Ընդհանրապես ինքը ուրիշներին զրպարտելու առումով ինչ աստիճանով է ակտիվ կամ՝ ոչ, ես ասել չեմ կարող, բայց երեք անգամ առնվազն իմ վստահորդին շատ կոպիտ ձևով զրպարտել է և մենք որոշել ենք, որ պետք է դիմենք դատական պաշտպանությանը։ Առաջին անգամը շանս տվեցինք Փաշինյանին, քանի որ իր ներկայացուցչի միջոցով դատարանում հայտարարեց, որ ինքը պարոն Քոչարյանին նկատի չի ունեցել, մենք որոշեցինք, որ սա քանի որ առաջին անգամն է, կարող է դաս քաղել, որոշեցինք գործը չշարունակել՝ հույս ունենալով, որ այսուհետ նման տհաճ միջադեպեր չեն լինի, բայց փորձը ցույց տվեց, որ՝ ոչ, ևս երկու անգամ պարոն Փաշինյանը թույլ տվեց արտահայտություններ, որոնք, ըստ իս, զրպարտչական են։ Մի դեպքում նաև խախտվում է անմեղության կանխավարկածը»,- ասաց Ալումյանը։
Փաստաբանի խոսքով՝ ընթացքի մեջ կա երկու գործ, որոնցով բացի հերքման պահանջը, դրվել է նաև գումարային փոխհատուցման պահանջը՝ ավելի զսպելու համար։
Ալումյանը նաև նշեց, որ այդուհանդերձ չպարզաբանված հարցեր մնացին։ Օրինակ այն, թե Փաշինյանը որտեղի՞ց է նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկությունների տիրապետում։
«Օրենքի մեջ չկա նման դրույթ, որ քննիչը նախաքննական գաղտնիք վարչապետին կարող է տրամադրել, իսկ այլոց՝ ոչ։ Եթե վարչապետը պաշտոնական դիրքը չարաշահելով ստիպել է քննիչին տվյալները տրամադրել, դա շատ բացասական հետևանքներ կարող է ունենալ և′ քննիչի, և′ իր համար»,- ասաց Ալումյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը միասին քննարկեց Արմեն Գևորգյանի նախկին ու ներկա պաշտպանների միջնորդությունները
- Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի փաստաբանները միջնորդում են հետաձգել դատական նիստը
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում