Շվեդիան չեղարկել է ՊՇՌ թեստի պարտադիր պահանջը՝ երկիր մուտք գործողների համար
Շվեդիա ժամանող օտարերկրացիների համար այլևս անհրաժեշտ չի լինի COVID-19 թեստի բացասական արդյունք ներկայացնելը, ասվում է երկրի կառավարության մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է Ռիա Նովոստին։
Ավելի վաղ Շվեդիան խստացրել էր երկիր ժամանող օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ սահմանափակումները, որոնցից դեկտեմբերի 28-ից կորոնավիրուսի բացասական թեստ էր պահանջվում։
«Այսօր կառավարությունը որոշել է վերադառնալ մուտքի (երկիր) սահմանափակումներին, որոնք ուժի մեջ էին մինչև 2021 թվականի դեկտեմբերի 28-ը։ Սա նշանակում է, որ COVID-19-ի համար բացասական թեստ տրամադրելու հատուկ պահանջը, որն արվում էր մուտքից 48 ժամ առաջ, չեղյալ է հայտարարվում»,- ասվում է կառավարության հայտարարության մեջ։
Դեկտեմբերի վերջին դանիական ռադիոն հայտնել էր, որ ավելի քան 600 մարդ, որոնք ցանկանում էին Դանիայից Շվեդիա մեկնել, հետ են վերադարձվել Շվեդիայի իշխանությունների՝ սահմանը հատելիս կորոնավիրուսի բացասական թեստ տրամադրելու պահանջի պատճառով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին