
NYT. Ռուսաստանը պատրաստվում է Ուկրաինայից տարհանել իր դիվանագետներին
Ուկրաինայում Ռուսաստանի երկու հյուպատոսությունների դիվանագետներին հանձնարարվել է պատրաստվել լքել երկիրը: Այս մասին հայտնում է «New York Times»-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյային։
Պաշտոնյայի խոսքով՝ հունվարի 5-ին երկիրը լքել է 18 մարդ, հիմնականում՝ ռուս դիվանագետների երեխաներն ու կանայք։ Ըստ նրա, առաջիկա օրերին սպասվում է, որ Կիևից և Լվովի հյուպատոսությունից 30 մարդ կլքի Ուկրաինան։
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Վաշինգտոնը տեղյակ է եղել մոտալուտ տարհանման մասին։
«Մենք տեղեկություններ ունենք, որոնք վկայում են այն մասին, որ Ռուսաստանի կառավարությունը պատրաստվում էր Ռուսաստանի դեսպանատնից դեկտեմբերի վերջին և հունվարի սկզբին տարհանել նրանց աշխատակիցների ընտանիքի անդամներին»,-ասվում է հայտարարության մեջ: