Վարդան Ոսկանյան. Իրականում Թուրքիայում Ադրբեջանի դեսպանը կարող էր ավելի առաջ գնալ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Թուրքիայում Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման դեսպանն անթաքույց հայտարարել է, որ «առանց Թուրքիայի Ադրբեջանը գոյություն չի ունենա»։
Իրականում նա կարող էր ավելի առաջ գնալ և խոստովանել, որ Ադրբեջան կոչվող կազմավորումը չէր կարող 1918թ․ հայտնվել աշխարհի քարտեզի վրա, եթե Նուրի փաշայի բաշիբոզուկների սվինների վրա օսմանցիների խամաճիկ ադրբեջանական կառավարությունը չհաստատվեր Բաքվում։
Այս համատեքստում հարց է ծագում, թե այդ ինչպե՞ս է, ըստ Բաքվի բռնապետի՝ 1918թ․ ադրբեջանական կառավարությունը Երևանն իբր «նվիրել» Հայաստանին, եթե առանց օսմանյան ուղիղ ներխուժման, ի զորու չէր նույնիսկ մտնել իր մայրաքաղաք Բաքու, որն, ի դեպ, հիմնականում վերահսկում էր հայկական զինուժը»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. Հայաստանում պետք է արմատավորել «Արցախը հետ բերենք, որ լավ ապրենք» մտայնությունը
- Վարդան Ոսկանյան. Նույնիսկ Յակուտիային հավակնող Էրդողանը կկորցնի Կենտրոնական Ասիայի իր գործընկերոջը
- Եվս մեկ ազդակ՝ որքան կարևոր է համարում պաշտոնական Թեհրանը Հայաստանի Սյունիքի մարզը․ Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Այս թուրքական նախաձեռնությունը գրեթե ոչ մի հնարավորություն չունի կենսունակ և արդյունավետ լինելու
- Բաքվի բռնապետը ձգտում է նաև ազատվել Արցախում ռուսական ռազմական ներկայությունից. Վարդան Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան