Շենգավիթի բնակարանում մայր ու որդու մահվան պատճառը դեռ պարզ չէ
Հունվարի 9-ին Երևանի Արտաշիսյան փողոցի 45/21 շենք բնակարաններից մեկում հայտնաբերել էր 2 դի՝ մայր և որդի: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր էին նախապատրաստվել, քննիչի որոշմամբ նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանից Panorama.am-ը տեղեկացավ, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ հայտնի չեն: Նա նշեց, որ սովորաբար տարբեր ժամկետներում են արդյունքները պարզ դառնում՝ լինում է մեկ շաբաթ, տաս օր:
Վ.Թադևոսյանի խոսքով, վարկած կար, որ քաղաքացիները ցրտահարությունից են մահացել:
Հարակից հրապարակումներ`
- Խորհուրդներ ցրտահարությունից խուսափելու համար
- Գյումրիում ցրտահարությունից մահացության դեպք է գրանցվել. Թումասյան
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում