ՀԱՀ-ի կենդանաբանական այգում առյուծներն ու կատվառյուծները հիվանդացել են COVID-19-ով՝ վարակվելով աշխատակիցներից
Հարավաֆրիկյան Հանրապետւթյան (ՀԱՀ) մայրաքաղաք Պրետորիայի կենդանաբանական այգում պահվող առյուծներն ու կատվառույծները համավարակի ժամանակ հիվանդացել են կորոնավիրուսի ծանր ձևերով: Կենդանիները վարակվել են այգու աշխատակիցներից, որոնց մոտ հիվանդությունն ասիմպտոմատիկ է եղել, երեքշաբթի հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Պրետորիայի համալսարանի զեկույցը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Հետազոտողների եզրակացությունների համաձայն՝ կենդանիները կարող են աղբյուր հանդիսանալ կորոնավիրուսի նոր շտամների առաջացման համար, քանի որ COVID-19-ի նույն ձևերը կարող են ախտահարել թե կենդանիներին, թե մարդկանց։
Զեկույցում նշվում է, որ առյուծներն ու կատվառյուծները վարակվել են կորոնավիրուսով համաճարակի առաջին և երրորդ ալիքների ժամանակ՝ վարակվելով կենդանաբանական այգու աշխատակիցներից։ Նախկինում պարզվել էր, որ COVID-19-ը կարող է փոխանցվել կենդանիներից մարդկանց։ Այնուամենայնիվ, այժմ հարավաֆրիկացի գիտնականները պարզել են, որ մարդիկ նույնպես ունակ են վարակել կենդանիներին, առաջին հերթին՝ կատվազգիներին։
Այս կապակցությամբ փորձագետները զգուշացնում են, որ կորոնավիրուսի շտամի նոր տեսակներ կարող են առաջանալ COVID-19-ի այն տարբերակներից, որոնք մարդու կողմից փոխանցվել են կենդանուն։ Դրանից հետո այդ շտամները մարդկանց շրջանում կարող են համաճարակի նոր ալիք առաջացնել։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան