«Հրապարակ». Գարիկ Սարգսյանը մարտին նորից պարտվելու է, և պատճառներից մեկը մարզպետի պաշտոնը ժառանգական դարձնելու Փաշինյանի որոշումն է լինելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետի պաշտոնը հորից որդուն փոխանցելու Նիկոլ Փաշինյանի որոշումը, ըստ իշխանական աղբյուրների, ոչ այնքան կադրային դեֆիցիտի դրսևորում է, որքան` «շախմատային» որոշում։ Վարչապետը խիստ դժգոհ է եղել Ռազմիկ Թևոնյանի գործունեությունից և համարել է, որ ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ձախողումների թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն մարզպետն է, որը Մասիսում չկարողացավ անցկացնել իր ընկեր Սայադին, Վեդիում՝ Գարիկին, իսկ Արարատի իրենց թեկնածուն հաճախորդ կուսակցության հետ կոալիցիայով միայն համայնքապետ դարձավ։ Փաշինյանին հատկապես զայրացրել են Գարիկ Սարգսյանի դեմ Թևոնյանի գործողությունները:
Մենք գրել ենք, որ Թևոնյանն աշխատել է Գարիկի դեմ։ Հոր փոխարեն որդուն՝ ՔՊ-ական պատգամավոր Սեդրակ Թևոնյանին նշանակելով՝ Փաշինյանը նախապայման է դրել, որ եթե Վեդիում մարտի 27-ին Գարիկը չհաղթի, Թևոնյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից, և կպատժի Թևոնյանների գերդաստանին` թիմի համար չաշխատելու համար։ Իսկ եթե հաջողեն, ապա կների հոր արարքը և մարզպետի պաշտոնը կթողնի ընտանիքին։
Սակայն ՔՊ մեր աղբյուրների կարծիքով, Գարիկ Սարգսյանը մարտին նորից պարտվելու է, և պատճառներից մեկը հենց Փաշինյանի` մարզպետի պաշտոնը ժառանգական դարձնելու որոշումն է լինելու, քանի որ այն դուր չի եկել մարզի բնակիչներին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին