Ձմեռային օլիմպիական խաղերին ընդառաջ խստացվում են հակակորոնավիրուսային միջոցոռումները
Պեկինի իշխանությունները ձմեռային օլիմպիական խաղերին ընդառաջ շարունակում են խստացնել հակակորոնավիրուսային միջոցառումները:
ՀԱՕԿ-ը հայտնում է, որ հունվարի 22-ից Չինաստանի մայրաքաղաք մուտք գործելու համար անհրաժեշտ է անցնել երկու թեստ՝ մեկը Չինաստանի այլ շրջաններից Պեկին ժամանելուց 48 ժամ առաջ, երկրորդը՝ քաղաք մուտք գործելուց հետո, 72 ժամվա ընթացքում։ Թեստի արդյունքները կարտացոլվեն Health Code բջջային հավելվածում, որից պահանջվում է օգտվել երկրի քաղաքացիներին և զբոսաշրջիկներին։
Եթե ինչ-որ մեկը չթեստավորվի, ապա այդ մասին տեղեկատվությունը անմիջապես կհայտնվի հավելվածում։
Երեք օր առաջ Պեկինի հիգիենայի և առողջապահության կոմիտեն զեկուցել է մայրաքաղաքում Omicron շտամով վարակման դեպքի հայտնաբերման մասին: Նույն օրը բժիշկները ստուգել են 13000 մարդու, ովքեր կապ են ունեցել վարակվածի հետ կամ հայտնվել են նրա այցելած վայրերում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանցի չորս դահուկավազորդ կմասնակցի Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին
- Պեկինի օլիմպիական խաղերին ընդառաջ երկրի առնվազն 300 մլն բնակիչ ներգրավվել է ձմեռային մարզաձևերում
- Պեկինի օլիմպիական խաղերի կազմակերպիչները վստահ են՝ COVID-19-ի առումով ծրագրերը կարդարացնեն սպասելիքները