Քաղաքական 17:38 19/01/2022 Հայաստան

Զինծառայողների՝ անհայտ պայմաններում անհետանալն արդեն իսկ խոսում է իրավիճակի լրջության մասին. Տիգրան Աբրահամյան

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի  ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը բարձրաձայնեց երկու զինծառայողի անհետացման մասին:

Նա ասաց, որ  2021 թ. մայիսի 18-ին պարտադիր ժամկետային զինծատայող Նորիկ Մկրտչյանը բառիս բուն իմաստով անհետացել է մարտական դիրքերից: 2021 թ. մայիսի 24-ին ռազմական  ոստիկանության կողմից հարուցվել  է քրեական գործ, հայտարարվել է միջպետական հետախուզում:

«Մինչև այս պահը Նորիկ Մկրտչյանը  չի հայտնաբերվել, ընտանիքի հետ կապ չի հաստատել, ինչը  փաստվում է նաև Մկրտչյանի մոր դիմումով ուղղված  պաշտպանության նախարարությանը:

Մկրտչյանի անմիջական  կամ ուղղակի հրամանատարներից, համածառայակիցներից որևէ մեկը քրեական գործով չի անցնում որպես  մեղադրյալ կամ կասկածյալ ներգրաված չի»,- ասաց Տ. Աբրահամյանը:

Մյուս դեպքը, նրա ներկայացմամբ, տեղի է ունեցել 2021 թ. նոյեմբերի 12-ին,  հայ-ադրբեջանական  սահմանի ուղղություններից մեկով, կրկին մարտական հենակետից, կորել է պայմանագրային զինծառայող:

«Այս  պահի դրությամբ նրա գտնվելու վայրի հետ կապված որևէ  տեղեկություն չկա: Անձի անուն-ազգանունը կա, ընտանիքի հետ դեռ կապ չեմ հաստատել, դրա համար  չեմ հնչեցնում»,- նշեց Տ.Աբրահամյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ անկախ նրանից, թե ինչ հոդվածներով են քրեական գործեր հարուցվել, հարուցվել են, թե ոչ, հայ զինծառայողների՝ անհայտ պայմաններում անհետանալն արդեն իսկ խոսում է  իրավիճակի լրջության մասին:

Տ.Աբրահամյանը նաև հավելեց, որ եթե առաջին զինծառայողի դեպքում եղել է  պաշտոնական հաղորդագրություն, երկրորդ դեպքով նույնիսկ պաշտոնական հաղորդագրություն չի եղել:

«Փաստացի, մեր երկու զինծառայողները չկան, նրանց ճակատագրի մասին, որքան ես եմ  հասկանում,  դեռ ոչինչ հայտնի չէ»,- ասաց նա՝ հարցեր ուղղելով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ ի՞նչ է առհասարակ հայտնի ՊՆ-ին երկու զինծառայողների անհետացման հանգամանքների մասին, արդյո՞ք  ձեռնարկվել են  հնարավոր բոլոր միջոցները գործի հանգամանքները բացահայտելու, զինծառայողներին հայտնաբերելու համար:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ պատգամավորը գրությամբ դիմել է նախարարություն, արձագանքել են, որ բոլոր գործերը քննվում են Քննչական կոմիտում, ուղղորդել են Քննչական կոմիտե:

«Դեպքերի առնչությամբ ավելի մանրամասն պատրաստ եմ քննարկել հանդիպման ժամանակ: Այլ նորություններ կամ այստեղից բարձրաձայնելու նոր բան չեմ կարող ասել: Մնացածը Քննչական կոմիտեի շրջանակներում կարող եք ստանալ ինֆորմացիա»,-  ասաց Պապիկյանը:

Տիգրան Աբրահամյանն արձագանքեց, որ ստացել է  պատասխանը, որտեղ կա միայն հաստատում, որ տվյալ զինծառայողն անհետացել է:

«Երբ այս միջադեպերը  համեմատության մեջ ենք դնում, գումարում 2021 թվականի ընթացքում գերեվարված զինածառայողների խնդիրը, ոչ մարտական  պայմաններում մահացած կամ վիրավորում ստացած զինծառայողների հարցը, ապա ուղերձային առումով  բավականին մտահոգիչ ազդակներ են փոխանցվում Զինված ուժերում առկա իրավիճակի մասին»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը՝ կրկին հարցադրումներ հնչեցնելով՝ քանի ոչ  մարտական կորուստ է գրանցվել  2021 թվականի ընթացքում, ՊՆ-ն ունի՞ ուսումնասիրություն ոչ  կանոնադրական հարաբերությունների հետևանքով մահացած  զինծառայողների դեպքերի դրդապատճառների մասին, եթե ունեն պատճառահետևանքային կապի մասին վերջնական վերլուծություն, ապա ի՞նչ  ուղղություններով են աշխատում կանխելու կամ  էականորեն նվազեցնելու նմանատիպ միջադեպերը:

Սուրեն Պապիկյանն ասաց, որ հնչած հարցերին պետք է գրավոր արձագանքել, քանի որ ցուցանիշների մասին է, իսկ հիմա պատրաստ չէ ներկայացնել այդ ցուցանիշները:

«Այո, կան մտահոգիչ բազմաթիվ  հանգամանքներ, դեպքեր, որոնք տեղի են ունեցել 2021 թվականի ընթացքում: Չկա հարց, որ պետք է ծածկել, որի մասին չպետք է խոսել, բայց պետք է խոսել այն դեպքում, երբ կան պարզված հանգամանքներ»,-  ասաց պաշտպանության նախարարը:

Նա նաև հայտնեց, որ կա վերլուծություն, սակայն իր կողմից դեռևս չի հաստատվել, քանի որ այն իրեն դեռևս չի բավարարում:

«Պատճառահետևանքային պրոբլեմները շատ են` սկսած հոգեբանական խնդիրներից՝ պայմանավորված հետպատերազմյան իրավիճակով, բանակի առնչությամբ բաց հրապարակումներով, ի դեպ, որին շատ ջերմ նպաստում է մամուլը, մեր ընդդիմադիր գործիչները, այսինքն՝ այն խնդիրները, որոնք կարելի է համատեղ լուծել, դրանք դառնում են բոլորի սեփականությունը, այդ թվում, նաև հակառակորդի:

Ուզում եմ կոչ անել ընդդիմադիր խմբակցության գործընկերներին, հասարակությանը՝ բանակի մասին ինֆորմացիայով կիսվելիս ցուցաբերել զգուշավորություն: Ձեր անզգույշ փոքրիկ քայլը կարող է ճակատագրական հետևանք ունենալ մարդկանց, երկրի համար»,- ասաց Սուրեն Պապիկյանը: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ի երևանյան գրասենյակը ֆիլտրում է ԶԼՄ-երին
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում աճել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ ունի Քննչական կոմիտեի ղեկավարի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո թափուր է մնալու նաև նրա զբաղեցրած ԱԺ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}