Արդյո՞ք այդ առաջարկների մեջ ներառված են Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման կետը․ Աննա Գրիգորյան
«ԱԺ ամբիոնից հնչեց միտք, թե արդյո՞ք լավ է, որ օգտագործվել են ՀԱՊԿ մեխանիզմները։ Լավ է, շատ լավ է։ Արդյո՞ք լավ է, որ այն աշխատեցվել է ոչ թե Հայաստանի, այլ Ղազախստանի համար, որն ակնհայտորեն պրոադրբեջանական դիրքորոշում ունի։ Վատ է, շատ վատ և օր առաջ»,- իր խոսքում ասաց ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Պատգամավորի հաջորդ դիտարկումը վերաբերում էր հատուկ ներկայացուցիչների նշանակման մասին պայմանավորվածությունների ձեռք բերմանը։ Նա, մասնավորապես, նշեց․ «Պարզվում է, որ Ստոքհոլմում Արարատ Միրզոյանը հանդիպել է իր Թուրքիայի գործընկերոջը, բարևել են, որպիսությունն են միմյանցից հարցել, հետո էլ ասել են՝ դե եկեք կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ նշանակենք։ Փառահեղ է, ձեռքի հետ, ոտքի վրա նման բանակցություններ են գնում»։
Անդրադառնալով սահմանազատմանն առնչվող հարցերին, Գրիգորյանը հետաքրքրվեց․
«Նախորդ տարվա վերջին Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո ՌԴ նախագահն ասում էր, որ մինչև 2021 թվականի վերջը պետք է հրապարակվեն դելիմիտացիայի մեխանիզմները։ տարին ավարտվել է , դեռևս հրապարակված չեն այդ մեխանիզմները,թեև հայկական կողմից փոխանցվել է առաջարկներ։ Նախ պետք է հասկանալ ,թե ինչն է խոչընդոտել, որ նախորդ տարվա վերջին չեն հրապարակվել այդ մեխանիզմները, հետո նոր առաջարկները, սկզբունքային կետերով, կոնկրետ ի՞նչ առաջարկներ են դրված սեղանին, ի՞նչ քարտեզներ, ո՞ր թվականի քարտեզներ և արդյո՞ք այդ առաջարկների մեջ ներառված են Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման կետը»։
Ի պատասխան ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արձագանքեց․ «Ասացի որ այսօր ներկայացրել են առաջարկներ և դրանք նոր առաջարկներ են։ Եթե նոր առաջարկներ են, ապա բնականաբար նշանակում է, որ ինչ-որ բանով տարբերվում են հին առաջարկներից։ Իսկ թե ինչով այս պահին թույլ տվեք չասել»։
Միրզոյանն առաջարկեց նման իրավիճակներում շատ «սև և սպիտակ» չդատել, քանի որ, նրա դիտարկմամբ, քարտեզի վրա միայն Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը չեն , կան բազմաթիվ պետություններ, որոնից մի մասն ունի հզոր տնտեսություններ և բանակներ։
Աննա Գրիգորյանն էլ արձագանքեց․ «Ինչո՞ւ է Ալիևն իր վերջին հարցազրույցում կարմիր թելով անց կացնում, որ ՀՀ-ն պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային անկախությունը։ Եթե այստեղ մեզ համար վտանգ չկա, ինչո՞ւ են նման սպառնալիքներ հնչում»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին