Քննարկվում են սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ձևավորելու պայմանները. ԱԳ նախարար
«Առայժմ սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ձևավորված չէ, քննարկվում են այն պայմանները, որոնցով այդ հանձնաժողովը կարող է սկսել աշխատել»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Ըստ նրա, իրենց համոզմունքն է՝ քանի դեռ կոնկրետ մեխանիզմներ չեն ներդրվել, քայլեր չեն իրականացվել սահմանագոտում կայունության և անվտանգության մարկարդակի բարձրացման ուղղությամբ, մեխանիզմներ, որոնք կօգնեն կանխել հետագա բախումները սահմանագծին՝ մտադրված, կամ երբեմն պատահական, այսինքն տեխնիկական պատճառներով տեղի ունեցող բախումները, այդ հանձնաժողովը դժվարություններ կունենա ստեղծվելու և աշխատելու հարցում:
Ա. Միրզոյանն ասաց, որ ժամկետների հարցում հստակություն չկա, բայց կա ընկալում, որ խոսքը շուտափույթ, մոտալուտ գործընթացի մասին է:
«Ես ասացի արդեն՝ որոշակի հանգամանքներ կան պարզելու և համաձայնեցնելու: Հենց այդ հանգամանքները պարզվեն, համաձայնեցնեն, ձեռնտու լինեն բոլորի կողմերի համար, հանձնաժողովը կարող է ձևավորվել և աշխատել»,- ասաց արտաքին գործերի նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Սահմանազատում ու սահմանագծում նշանակում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Սեյրան Օհանյան
- Իշխանությունն ամեն կերպ փորձում է քողարկել սահմանագծում առկա իրական իրավիճակը. Տիգրան Աբրահամյան
- Եթե Ադրբեջանի հետ սահմանագծում եղավ, Արցախի խնդիրը մեջտեղից դուրս է գալիս. Ամատունի Վիրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան