Պարոն Քերոբյան, ինչպե՞ս եք վերաբերում իր խոստումից հետ կանգնող անձնավորությանը. Արեգնազ Մանուկյան
«Պարոն Քերոբյան, ինձ հետաքրքրում է, թե դուք ինչպես եք վերաբերում այնպիսի անձնավորություններին, ովքեր մի բան խոստանում են, հետո հետ են կանգնում իրենց խոստումից»,- ԱԺ ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հետաքրքրվեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից:
Այնուհետև նա հեռախոսով միացրեց Վահան Քերոբյանի հարցազրույցներից մեկի ձայնը, որտեղ նախարարն ասում է. «Ինչ վերաբերում է հաջորդ տարվան, ապա ինձ չեմ ների, եթե երկնիշ տնտեսական աճ չստացվի»: Լրագրողին հարցին՝ ի՞նչ եք անելու, եթե երկնիշ տնտեսական աճ չապահովվի, Քերոբյանն ասում է. «Հրաժարական եմ տալու»:
Այնուհետև ընդդիմադիր պատգամավորը շարունակեց. «Պարոն Քերոբյան, այս մարդը խոստանում էր, որ եթե 2021 թվականին երկնիշ տնտեսական աճ չապահովի, ապա ինքը հրաժարական է տալու: Երկնիշ աճ՝ ապահովեց, բայց առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակների մասով, երկնիշ տնտեսական աճ չապահովեց, բայց այս մարդը, ով խոստանում էր հրաժարական կտա այդ դեպքում, հրաժարական չտվեց:
Հիմա ինձ հետաքրքիր է, թե ինչպե՞ս եք վերաբերում այս անձնավորությանը և հարց՝ ե՞րբ եք հրաժարական տալու:
Ընդգծեմ, որ այսպիսի վարքագծով դուք տեր չեք կանգնում ձեր խոսքին, զրոյացնում եք ձեր խոսքի արժեքը, զրոյացնում եք ձեր անձի հանդեպ վստահությունը, 0»:
Հարակից հրապարակումներ`
- Գոգյան. Վահան Քերոբյանը, հավաքելով 3 միավոր, կիսել է 339-359 տեղերը
- Քերոբյան, «թերուս» բառը զգույշ օգտագործի, քրգործ չհարուցեն
- Երևանը Քերոբյանին տնտեսական աճ է ապահովում
- Վահան Քերոբյանի պատկերացումները խաղաղության մասին
- Թուրքական ապրանքների սահմանափակումները վերացնելիս կառավարությունն առաջնորդվեց քաղաքական նկատառումներով. Վահան Քերոբյան
- Հունվարի 3-ի ճանապարհային խցանումները Վահան Քերոբյանի համար տնտեսական ակտիվության ցուցանիշ են
- Դաբաղ ու ծաղիկ՝ Վահան Քերոբյանից
- Եթե իմ ծառայությունը ժողովրդին անարդյունավետ է, ապա ես բնականաբար, կթողնեմ այդ պաշտոնը. Վահան Քերոբյան
- Քաղաքացիներն անգամ գնաճի պայմաններում միջինն ավելի լավ են ապրում. Վահան Քերոբյան