Արթուր Վանեցյան. Չեմ կարծում, որ Իշխան Զաքարյանի գնալով խմբակցությունը թուլացավ
«Այս փուլում չեմ ցանկանա գնահատական տալ: Պատճառների մասին Իշխան Զաքարյանն իր հայտարարության մեջ նշել է։ Խորհուրդ կտամ հարցերը նրան ուղղել»,-ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Զաքարյանի դուրս գալու մասին մեկնաբանության խնդրանքին այսպես է արձագանքել խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Parliamentmonitoring-ին տված հարցազրույցում խմբակցության ղեկավարն ասել է, թե ամեն դեպքում, չեմ կարծում, թե նրա գնալով խմբակցությունը թուլացավ:
«Խմբակցությունը կուռ է, միակամ և կատարելու է իր առջև դրված խնդիրները»,-ասել է նա։
Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հետ շփվելու մասին ԶԼՄ հարցին՝ ՎԱնեցյանը նշել է, որ նրա հետ շփվում է բացառապես աշխատանքային հարցերով։
Հնարավո՞ր է ընդդիմադիր խմբակցությունները խորհրդարանից դուրս քայլեր իրականացնեն։
«Մենք՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունում ներկայացված կուսակցությունները, մշտապես լինում ենք մարզերում, հանդիպումներ ենք ունենում Երևանում, հանդիպում են հասարակության մեջ հեղինակություն ունեցող մարդկանց հետ։ Հավաստիացնում եմ, որ գրեթե 90- 95 տոկոսը դժգոհ է գործող իշխանությունից, բայց մի կարևոր հանգամանք կա․այդ մարդկանց ոչ մեծ զանգվածն է սատարում այսօրվա ընդդիմությանը»,-նշել է Վանեցյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին