Թուրքիան լիակատար կերպով աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը․ Էրդողանի մամուլի խոսնակ
«Circle Foundation»-ի կողմից անցկացված վեբինարի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը նշել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից ռազմական գործողության հետևանքները մեծ և անդառնալի կլինեն: Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է խնդրի լուծման համար ցանկացած դեր ստանձնել, գրում է Էրմենիհաբերը։
Նշելով, որ Թուրքիան չի ցանկանում, որ Ուկրաինայում կամ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև որևէ ռազմական բախում կամ պատերազմ լինի՝ Քալընը վերահաստատել է, որ Թուրքիան լիակատար կերպով աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, քաղաքական ինքնիշխանությունը:
Խոսելով խնդրի լուծման ուղղությամբ Թուրքիայի ջանքերի մասին՝ Քալընը հայտնել է, որ Էրդողանը այդ շրջանակներում խոսում է ՌԴ նախագահ Պուտինի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ:
«Եթե նույնիսկ ցանկանան (Պուտինը և Զելենսկին), նրանց երկուսին էլ հրավիրել է (Էրդողանը) Թուրքիա՝ հանդիպում կազմակերպելու և նրանց միջև խնդիրներն ու տարաձայնությունները լուծելու համար: Թուրքիան պատրաստ է հնարավոր ցանկացած դեր ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը նվազեցնելու համար: Սա անում ենք թե՛ որպես Ռուսաստանի և Ուկրաինայի բարեկամ, թե՛ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից»,- պատմել է Քալընը։
Քալընը նաև հայտնել է, որ Էրդողանը մի քանի շաբաթից կմեկնի Ուկրաինա և կհանդիպի նախագահ Զելենսկու հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին