«Ժողովուրդ». Դրույթները մնում են թղթի վրա ու չեն իրականանում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Չնայած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը մեկ օր է, ինչ տեղադրված է Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում, սակայն արդեն հասցրել է այս պահի դրությամբ հավաքել 15 դեմ և հինգ կողմ ձայներ։ Ըստ նախագծի հիմնավորման՝ առաջարկվում է բարելավել համակարգը, անցնել ներառական համընդհանուր կրթության, նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը։
Իհարկե, առաջին հայացքից կարող է հիանալի նախագիծ թվալ, սակայն ինչպես միշտ է լինում, դրույթները մնում են թղթի վրա ու չեն իրականանում։ Նկատենք՝ այս նախագիծը չարչրկվածների թվին կարող ենք դասել , քանի որ այն «տարած-հետ բերած» է, սակայն դրանից հետո էլ լավը չի դարձել։ Նշենք, որ այս նախագիծը ներկայացվել էր դեռ 2021 թվականի նոյեմբերին, և քննարկում էր տեղի ունեցել վարչապետի մոտ։ Ամենաքննադատվող կետերից մեկը մասնագիտական կրթություն չունեցող անձանց դասավանդելու թույլտվություն տալն է։
Ըստ նախագծի՝ առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չհամալրվելու պարագայում այդ տեղի համար կարող է դիմել նաև մասնագիտական կրթություն չունեցող անձը։ Դիմողը պետք է անցնի ԿԳՄՍՆ-ի մշակած պետական ծրագիրը, որից հետո միայն մասնակցի մրցույթին։ Հավելենք նաև, որ, ըստ նախագծի, միավորային համակարգը կներդրվի միայն հինգերորդ դասարանի երկրորդ կիսամյակից, և ՀՀ դպրոցներում կլինի սիրողական մակարդակի կրթություն: Սա է հեղափոխական Հայաստանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան