Տգիտությունն այնքան շատ է, որ իշխող ուժը չգիտի՝ Ստամբուլ բառը որևէ առնչություն չունի Թուրքիայի հետ. Հռիփսիմե Ստամբուլյան
«Տգիտությունն այնքան շատ է, որ իշխող ուժը չգիտի՝ Ստամբուլ բառն ընդհանրապես Թուրքիայի հետ որևէ կապ չունի»,- Ազգային ժողովում լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի ելույթին:
ՔՊ-ական պատգամավորն ասել էր. «Ինչ վերաբերում է, տիկին Ստամբուլյան… Ստամբուլ... Լավ է, ոչ մի բան … Շնորհակալություն, այսքանը»:
Հռիփսիմե Ստամբուլյանն ասաց, որ Ստամբուլը հունարեն իստամբուլ բառից է, որևէ առնչություն չունի Թուրքիայի հետ, իր ազգանունը ընդհանրապես թուրքական որևէ ծագում չունի: Նա բացատրեց, որ իստամբուլ հունարենից բառացի թարգմանվում է իջնել քաղաք և այդ բառը պոլսեցիներն են օգտագործել ժամանակին:
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ դեռ հնարավորություն չի ունեցել ամբիոնից կրթել ՔՊ-ական պատգամավորին, բնականաբար, կփորձի, չնայած այս տարիքում շատ ավելի ուշ է, որ մարդկանց կրթեն:
Հարցին՝ մեղադրում են «Անռիվա-Տուր» ընկերությանը Ստամբուլ չվերթներ կազմակերպելու մեջ, Ռ.Ստամբուլյանն ասաց, որ «Անռիվա-Տուրը» երբեք որևէ թռիչք Ստամբուլ չի իրակացրել, ընդհակառակն՝ ամեն ինչ արել է, որ Անթալիա թռիչքները չեղարկվեն և այլընտրանք է առաջարկել հայ զբոսաշրջիկներին:
Այն հարցին, թե այդ դեպքում ի՞նչ գովազդ էր կարդում ԱԺ նախագահի նախկին օգնականը, որն այսօր պատգամավոր է, նա նշեց, որ իր ենթադրությամբ կարդում էր 2012-2013 թթ. ավիատոմսի ուղղակի գովազդ, այսինքն «Անռիվա-Տուրը», լինելով տուրիստական ընկերություն, վաճառում էր ինչպես Երևան-Մոսկվա տոմսեր, այնպես էլ Երևան-Ստամբուլ:
«Բայց դա չի նշանակում, որ «Անռիվա-Տուրը» իրականացնում էր Երևան-Ստամբուլ թռիչքներ: Դա զրպարտություն էր: Հուսով եմ՝ ներողություն կխնդրեն դրա համար»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը:
Նշենք, որ Հռիփսիմե Ստամբուլյանն 2010-2021թթ. եղել է «Անռիվա-Տրանս» միջազգային բեռնափոխադրումների ընկերության տնօրեն, 2017-2021թթ.՝ «Անռիվա-Տուր» տուրօպերատորի տնօրեն:
Հարակից հրապարակումներ`
- Օրինագիծը միգուցե բերվում է կոնկրետ երկրի, ոչ թե երկրների համար՝ Ստամբուլ-Երևան թռիչքները փաստ են. Հռիփսիմե Ստամբուլյան
- Տիկին Ստամբուլյան… Ստամբուլ.. Լավ է, ոչ մի բան. ՔՊ-ական պատգամավոր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին