«Հրապարակ». Վիտալի Բալասանյանին սրտի ստենտավորում են արել, Արա Սահակյանին՝ սրտի բաց վիրահատություն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հունվարի 9-ին սրտի նոպայով «Էրեբունի» ԲԿ տեղափոխված Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը սրտի ստենտավորումից մի քանի օր հետո դուրս է գրվել, մի քանի օր էլ Երևանում մնալուց հետո վերադարձել է Արցախ։ Արցախից մեզ փոխանցեցին, որ նա անցած շաբաթվանից հաճախում է աշխատանքի՝ ինքնազգացողությունը լավ է։
Նույն օրերին սրտի բաց վիրահատություն է տարել նաև քաղաքական գործիչ Արա Սահակյանը։ Նորքի սրտաբանական կլինիկայում սրտի շունտավորում են իրականացրել, որը բավականին բարդ պրոցես է։ Սահակյանը դեռևս հիվանդանոցում է՝ ապաքինման փուլում է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան