Մերկելին ՄԱԿ-ում աշխատանք են առաջարկել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին առաջարկել է գլխավորել գլոբալ հանրային օգուտների հարցերով խորհրդակցական մարմինը, հայտնել է DPA-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի աղբյուրները։
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ Գուտերեշն առաջարկն ուղարկել է Մերկելին նամակով, որը մինչ այժմ պատասխան չի ստացել: Սակայն ՄԱԿ-ում կարծում են, որ նախկին կանցլերը դժվար թե ընդունի աշխատանքի առաջարկը։
Գլոբալ հանրային բարիքների ներքո ՄԱԿ-ը հասկանում է, մասնավորապես, գլոբալ առողջապահությունը, գիտությունը, խաղաղության ապահովումը, բնության պաշտպանությունը, համաշխարհային տնտեսությունը։
Հարակից հրապարակումներ`
- Մերկելի 16 տարվա կառավարման յուրօրինակ լուսանկարները
- Մերկելը հաստատել է՝ հրաժարականից հետո այլևս չի զբաղվելու քաղաքականությամբ
- Հրաժեշտի պարգև Անգելա Մերկելին
- Մերկելը պատմել է՝ ինչ զգացել է հրաժարականի պահին
- Մերկելը խոստովանել է, որ երբեմն իր հագուստի գույնը քաղաքական ազդակներ է պարունակել