Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով. Փաշինյան
«Ռուբեն Ռուբինյանին հատուկ ներկայացուցիչ նշանակելու որոշումը ո՞վ է կայացրել և ինչի՞ հիման վրա»,-կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը և հետաքրքրվեց, թե նա արդյո՞ք ունի լիազորություններ:
Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե որևէ փաստաթղթի վրա կան սահմանված Ռուբինյանի լիազորությունները, պարտականությունները, առաքելության նպատակը և հաշվետվողականության ձևաչափը և խնդրեց, որ հանկարծ չպատասխանեն, թե նրա ներկայացուցիչ լինելը կարգավիճակ չէ, այլ գործառույթ:
«Հակառակ դեպքում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանգամանքը խիստ տարբեր են մակարդակնեով և հավասարը-հավասարին չեն բանակցում, քանի որ Ռուբեն Ռուբինյանը Մոսկվայում, իսկ վաղը հնարավոր է նաև Փարիզում հանդիպելու է Թուրքիայի նախագահի հրամանագրով նշանակված հատուկ ներկայացուցչի հետ, ըստ կառավարության՝ չունենալով որևէ կարգավիճակ և պաշտոնապես հրամանագրված որևէ փաստաթուղթ»,-նկատեց ընդդիմադիր պատգամավորը:
Նիոլ Փաշինյանը պատասխանեց. «Ռուբեն Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, նա հաշվետու է ինձ, ՀՀ անվտանգության խորհրդին և մեծ հաշվով նաև ՀՀ ժողովրդին»:
Գեղամ Մանուկյանը շեշտեց, որ հստակ հարց է տալիս, թե արդյոք կա նշանակման փաստաթուղթ և պարզաբանեց. «Ինչպես մեր դառը եռամյա կյանքի փորձը ցույց տվեց, Աստված մի արասցե, վաղը Ռուբեն Ռուբինյանն այդ բանակցություններում վտանգավոր որևէ ինքնագլուխ համաձայնություն կայացրեց, հետո հասարակությունը, նույնիսկ՝ քաղաքական մեծամասնությունը ընդվզեց, ապա կպարզվի, որ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ որևէ թուղթ չկա: Մի անգամ տեսել ենք չէ, որ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ես թիվ մեկ պատասխանատունմ եմ, բայց թիվ մեկ մեղավորն ե՞մ»:
Ըստ պատգամավորի՝ այդ ժամանակ չեն կարող ասել, որ Նիոկոլ Փաշինյանն է մեղավորը, միակ մեղավորը կմնա Ալեն Սիմոնյանը, որն իր կարգադրությամբ է Ռուբինյանին գործուղել:
Փաշինյանը հատնեց, որ անկախ նրանից, թե ով կբանակցի՝ ողջ պրոցեսի պատասխանատուն ինքն է:
«Ստեղ էս ինչի՞ մասին եք խոում և ես Ռուբեն Ռուբինյանին օժտել եմ այդ լիազորություններով՝ հաշվի առնելով, որ ես այնտեղ իր գործողությունների ամբողջ պատասխանատվությունը պետք է կրեմ: Ես այդպես վարվել եմ, որ, ենթադրենք, մի հատ թաքնված գաղտնի «կուսակցականի» հանկարծ այդ կարգավիճակով չօժտեմ, որ պետությանը զեկուցելու փոխարեն, ենթադրենք, գա ու զեկուցի այլ երկրների ազդեցության գործակալներին»,-ասաց փաշինյանը և շեշտեց, որ Ռուբինյանին լիազորելով, կրել է ու կրելու է պատասխանատվությունը և պնդեց, որ Մանուկյանի հստակ հարցին տալիս է եռակի հստակ պատասխան:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նկատեց, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը հստակ է սահմանում, որ պաշտոնատար անձն իրավասու է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ և օրենքներով և շեշտեց, որ Ռուբեն Ռուբինյանը ԱԺ պատգամավոր է և Սահմանադրությունը և օրենքը սահմանել են իր լիազորությունները, որի մեջ չկա Նիկոլ Փաշինյանի ասած լիազորությունը:
«Պետք է նշանակման իրավական հիմքերը ձևավորվի և սահմանվի լիազորությունների շրջանակը, որպեսզի Ռուբինյանի այդ գործադիր ֆունկցիան վերահսկելի դառնա նաև խորհրդարանի կողմից»,-պնդեց Մինասյանը:
ԱԺ ամբիոնին մոտեցած ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստիպված էր ընդունել գործադիրի թույլատրած վրիպումը և հայտնեց, որ տեխնիկական այդ հարցի կարգավորումը կդիտարկեն:
Հարակից հրապարակումներ`
- Ես ավելի շատ հակված եմ վստահ լինել, որ անապահով խավի համար գազի սակագինը չի փոխվելու. Մհեր Գրիգորյանը
- Զինծառայողների՝ անհայտ պայմաններում անհետանալն արդեն իսկ խոսում է իրավիճակի լրջության մասին. Տիգրան Աբրահամյան
- Պարոն Քերոբյան, ինչպե՞ս եք վերաբերում իր խոստումից հետ կանգնող անձնավորությանը. Արեգնազ Մանուկյան
- Հայաստան-Թուրքիա գործընթացը չի կարող կայանալ Փաշինյանի օրոք, որովհետև մեկ անգամ կապիտուլյացիա ստորագրածը հա էլ կստորագրի. Մամիջանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան