Սուրեն Սարգսյան. 2019-ին Հայաստանի 160.965 քաղաքացի դիմել են գրին քարդ շահելու համար
Քաղաքագետ, հայ-ամերիկյան հարաբերություններին քաջատեղյակ Սուրեն Սարգսյանը գրում է.
«Տեսա որոշ քննարկումներ այն մասին, որ մեր հայրենակիցները բողոքի ակցիա են անում ԱՄՆ դեսպանության առջև՝ կապված Գրին քարդի հետ:
Այդ 30-40 մարդկանց ակցիան այնքան մտահոգիչ չէ, որքան խաղարկությանը մասնակցող անձանց թիվը:
Եվ այսպես, 2021թ. համար 2019 թվականին Հայաստանի 160.965 քաղաքացի դիմել են գրին քարդ շահելու համար: Որոնցից 68.309 դիմորդ են՝ 92.655 փոխկապակցված անձ»։
Հիշեցնենք, որ «Green card՞ շահած հայասանցիներից մի քանիսն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ։
Նրանք նշում էին, որ 2021 թվականի մայիս ամսից շահել են Գրին քարտ, բայց մինչ օրս իրենց չեն կանչել հարցազրույցի։ Ակցիայի մասնակիցները մտավախություն ունեն, որ մինչև սեպտեմբեր չեն կանչի իրենց հարցազրույցի և ավտոմատ կկորցնենք ԱՄՆ մեկնելու հնարավորությունը։
Ակցիայի մասնակիցները դուրս են եկել փողոց «Չենք ուզում կորցնել մեր հնարավորությունը», «Ուզում ենք պայծառ ապագա մեր երեխաների համար», «5 րոպե հարցազրույցը հեռացնում է մեզ մեր երազանքից» ու այլ գրություններով ցուցապաստառներով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան