Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 728 նոր դեպք, մահացել է 43 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 728 նոր դեպք: Վրացական «Առաջին ալիք»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 63 605 թեստ, այստեղից 33 350-ը՝ հակագենի արագ թեստով և 30 255-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. օրական-13,72%, վերջին 14 օրը-10,44%, վերջին 7 օրը-10,93%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 015 592 դեպք: Ապաքինվել է ևս 8 545 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 943 212:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 43 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 14 555 անձ:
Երկրում ընդհանուր կատարվել է 2 632 527 պատվաստում, օրական՝ 9 340:
Կարանտինի ռեժիմում է 43 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 4 386-ը: