Քաղաքագետ. Եվրոպական ուտոպիան այսօր անպաշտպան է՝ Ուկրաինան վկա
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, երբ Ստալինին հայտնում են, որ Հռոմի պապը աջակցում է դաշնակիցներին, հայցնում է, թե քանի դիվիզիա ունի Հռոմի պապը։
Հիմա միջազգային հարաբերություններում անկեղծության պահն է։ Եվրոպան կորցնում է իր դերը միջազգային հարաբերություններում, կամ ավելի ճիշտ՝ ԵՄ-ն միջազգայն հարաբերություններում օբյեկտի է վերածվում, բայց դեռևս հարուստ ու բարեկեցից, բայց այնուամենայնիվ՝ օբյեկտի։
Եվրոմիության երազանքով տառապողները, որոնք նույնպես ցանկանում էին լինել հարուստ ու բարեկեցիկ (ամբողջովին հասկանալի երազանք), սկսում են ընկալել (դեռևս դժվարությամբ), որ առանց դիվիզիաների, ապագան մշուշոտ է։ Դրա մասին հարցրեք ԵՄ-ի ղեկավար կազմին, թե ինչպես էր Էրդողանն իրենց ստորացնում Ստամբուլում, անգամ բանակցությունների ժամանակ աթոռ չէր տալիս նստելու համար՝ ու կուլ են տալիս ․․․։
Աշխարհը փոխվում է՝ միաբևեռից դեպի բազմաբևեռի։ Եվրոպական ուտոպիան, որը կյանքի էր կոչվել, այսօր անպաշտպան է՝ Ուկրաինան վկա»։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Դանիելյան. Աշխարհի ճարտարապետությունն է փոխվում
- Ստեփան Դանիելյան. Մենք խաղաքարտ ենք՝ 6-ոց, կամ 10-ոց
- Զարգացումները կարող են շատ անսպասելի լինել․ Ստեփան Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին