19.01.2022. Կորոնավիրուսի 563 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 քաղաքացի
Հայաստանում հունվարի 18-ին կատարվել է 5285 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 563 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 38 հիվանդ, գրանցվել է մահվան 4 դեպք: Մահացածներից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում հունվարի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 348708 դեպք, որոնցից 333754 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 5412 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8025 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1517 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9542 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2654537 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 18.01.2022. Կորոնավիրուսի 360 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 քաղաքացի
- 17.01.2022. Կորոնավիրուսի 168 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 քաղաքացի
- 15.01.2022. Կորոնավիրուսի 293 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 քաղաքացի
- 14.01.2022. Կորոնավիրուսի 273 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 քաղաքացի
- 13.01.2022. Կորոնավիրուսի 298 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 քաղաքացի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան