Սահմանվել է տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը
Կառավարությունը սահմանել է տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը, ինչը հնարավորություն է ընձեռում երեխային ներգրավված լինել կրթական գործընթացին՝ չնայած նրա հնարավորությունները սահմանափակող հիվանդությունների:
Կառավարության ասյօրվա նիստում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ ելնելով համընդհանուր ներառական կրթությանն անցնելու երկրի որդեգրած քաղաքականությունից, ինչը հնարավորություն է ընձեռում նախկինում տնային ուսուցման մեջ ընգրկված երեխաներին հաճախել հանրակրթական դպրոցներ, որոշ չափով նեղացվել է տնային ուսուցման իրավունք վերապահող բժշկական ցուցումները:
Ըստ այդմ, կհստակեցվեն և համընդհանուր ներառական կրթության քաղաքականության համատեքստում կարդիականացվեն տնային ուսուցման իրավունք վերապահող բժշկական ցուցումները և հիվանդությունների ցանկը: